close
Եղանակը Երևանում
22 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Օգս 2019
USD1475.91
GBP1577.33
EUR1527.40
RUB17.25
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նպատակը Հայաստանի և Սփյուռքի մեջ սեպ խրելն է

Թեմա

5 Փետրվարի 2019, 14:14
 Նպատակը Հայաստանի և Սփյուռքի մեջ սեպ խրելն է

Նիդերլանդների ՀՅԴ «Արամ Մանուկյան» կոմիտեի ներկայացուցիչ Մասիս Աբրահամյանն օրհներգի փոփոխության առաջարկը նոր երևույթ չի համարում` դա բնորոշելով որպես ապազգային քարոզչության հնարքներից մեկը, որ ժամանակ առ ժամանակ առաջ է քաշվում բազմաբնույթ նպատակներով։ Նրա կարծիքով` այդ առաջարկի հիմնական նպատակը ժողովրդի ուշադրությունը կենսական խնդիրներից շեղելն է։ «Մեծ թվով ապաշնորհներ այսօր երկիրը կառավարելու առիթն ընդունել են որպես երկնային մանանա և, կամա-ակամա, այնքան սխալներ են թույլ տալիս, որ անհնարին է տրամաբանական բացատրություններ գտնել այդ բոլորի համար։ Մարդկանց ուշադրությունն այս ցավոտ խնդիրներից շեղելու լավ միջոց է ոչ առօրեական, բայց հուզական առումով զգայուն և կարևոր հարց բարձրացնելը»,- ասում է Մասիս Աբրահամյանը։

Ըստ նրա` երկրորդ նպատակը Հայաստանի և Սփյուռքի մեջ սեպ խրելն է, ինչպես ժամանակին դա արել էր Լևոն Տեր-Պետրոսյանը: «Հավանաբար, մարդիկ գիտեն իրենց ժամանակավոր բնույթի մասին և փորձում են, Սփյուռքի ազդեցությունը փոքրացնելով, ազատ ձեռքեր ունենալ ապազգային գործունեության համար»,- նշում է Մասիս Աբրահամյանը:

Դաշնակցական գործիչը պնդում է, թե արևոտ օրվա լույսից էլ պարզ է` պետության խորհրդանիշերը հագուստ չեն, որ ամեն օր փոխես։ «Միայն պճնանքին մեծ նշանակություն տվող ալենսիմոնյանները կարող են սա չհասկանալ։ Օրհներգը, դրոշը և զինանշանը մի ժողովրդի պատմության կերտած խորհրդանշաններն են, որոնք հնարավոր է` գեղագիտական բարձրագույն արժեքներ չլինեն, բայց անպայման սուրբ մասունքներ են, որոնք աչքի լույսի նման պետք է պահպանել։ Եվ նրանք, ովքեր սա հրաշալի հասկանում են, հենց այդպես էլ վարվում են: Ո՞վ 70 տարի պահպանեց այս մասունքները, երբ հայրենիքի անկախությունն օտարներն էին նվաճել, ո՞վ էր ամենուր ծածանում եռագույնը և երգում «Մեր Հայրենիք»-ը, երբ Խորհրդային Հայաստանում ազգային արժեքներն էին բռնաբարում, և ո՞վ դրանք փառքով հասցրեց Արցախի ազատամարտի ռազմի դաշտ, որ ազգի մեծագույն հաղթանակները դրանցով պսակի։ Ալենսիմոնյանները քնած են եղել և այս ամենը չեն նկատել, հակառակ դեպքում` հիմա կպապանձվեին»,- ասում է Մասիս Աբրահամյանը։

Ըստ նրա` եթե Հայաստանի նոր խորհրդարանն այս հարցի օգտին քվեարկի, և այն դառնա հանրաքվեի նյութ, դա վերջին 30 տարվա ամենանողկալի որոշումը կլինի և հատկապես Սփյուռքում ընդվզման սարսափելի ալիք կբարձրացնի:  «Այն, ի վերջո, արդեն հսկայական չափերի հասնող ատելությունն է՛լ ավելի կխորացնի, և ես չեմ բացառում վրեժխնդրության դեպքեր։ Ցավալի է, որ ազգի վիճակը բարելավելու խոստումներով իշխանության եկած մարդիկ այսքա՜ն դավաճանական կեցվածք կարող են դրսևորել»,- նշում է Մասիս Աբրահամյանը:

Նա հուսով է, որ հարցն անիմաստ սրացում չի ստանա, քանի որ մեր ժողովուրդն այսօր հազա′ր անգամ ավելի կենսական մարտահրավերների առջև է կանգնած, որոնք մեզանից լրջություն, ուժ, կորով և միասնականություն են պահանջում։      

Մ.Հ.

Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Yandex.Metrica