close
Եղանակը Երևանում
18 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Օգս 2019
USD1475.92
GBP1578.43
EUR1527.46
RUB17.22
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Փաշինյանն ու Ռոհանին կանդրադառնան նաև Ղարաբաղյան հարցին. Արմեն Իսրայելյան

Հարցազրույց

4 Փետրվարի 2019, 17:55
 Փաշինյանն ու Ռոհանին կանդրադառնան նաև Ղարաբաղյան հարցին. Արմեն Իսրայելյան

Հայ-իրանական հարաբերությունների, ՀՀ վարչապետի և Իրանի նախագահի նախատեսվող հանդիպման, տարածաշրջանային զարգացումների մասին  Yerkir.am-ը զրուցել է իրանագետ Արմեն Իսրայելյանի հետ:

- Իրանի դեմ ԱՄՆ-ի սաստկացող ճնշումների ֆոնին` ինչպիսի՞ նշանակություն կունենա Փաշինյանի նախատեսվող այցն Իրան։

- Իրանի հետ մեր հարաբերություններն ու օրակարգը ձևավորելիս ելակետ պետք է ընտրենք ոչ թե ԱՄՆ-ի պատժամիջոցները, այլ Իրան-Եվրոպա հարաբերությունները, որոնք, բարեբախտաբար, վերջին շրջանում համագործակցային ոլորտում են զարգանում: Մի քանի օր առաջ Իրանի և Եվրամիության առաջատար երկրներին` Գերմանիային, Ֆրանսիային, Մեծ Բրիտանիային երկարատև բանակցություներից հետո հաջողվեց գտնել այն համակարգը, որի միջոցով հնարավոր կլինի ֆինանսական փոխանցումներ կատարել: Ներկայում միանգամայն այլ իրավիճակ է Իրան-Միացյալ Նահանգներ հարաբերություններում, և եթե մինչ այդ թե՛ Եվրոպան, թե՛ ԱՄՆ-ն Իրանի դեմ համատեղ գործողություններ էին իրականացնում, ապա այժմ իրավիճակն այլ է: Հետևաբար, հաշվի առնելով Հայաստանի ու Եվրամիության միջև հարաբերությունները, Իրանի հետ հարաբերությունը պետք է դիտարկենք այս համատեքստում ու փորձենք, ըստ այդմ, Իրանի հետ օրակարգ ձևավորել:

 - Ձեր կարծիքով` որո՞նք են այն հիմնական խնդիրները, որոնք կքննարկվեն այցի շրջանակներում:

- 2018-ի սեպտեմբերին ՄԱԿ-ում Փաշինյան-Ռոհանի հանդիպման ժամանակ և՛ հայկական, և՛ իրանական կողմից բավական հետաքրքիր ու կարևոր ուղերձներ են հնչել: Վերջին երեք ամիսների ընթացում տարբեր պաշտոնյաների ու փորձագիտական շրջանակների վերլուծություններից կարելի է եզրակացնել, որ էներգետիկայի, տրանսպորտի ու առևտրի ոլորտում առկա համագործակցությունը կկարևորվի նաև այս հանդիպման ժամանակ: Նաև, ինչու` ոչ, երկու երկրների ղեկավարները կբանակցեն, կքննարկեն այլ ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցեր:

 - Վարչապետի պաշտոնում Փաշինյանի առաջին պաշտոնական այցն է Իրան: Ի՞նչ ազդեցություն այն կարող է ունենալ տարածաշրջանային զարգացումների վրա, մասնավորապես` ԼՂ հակամարտության կտրվածքով։

- Լեռնային Ղարաբաղի թեմային նույնպես անդրադարձ կլինի հանդիպման ժամանակ, քանի որ Արցախն անմիջականորեն սահմանակցում է Իրանին, ու Արցախի շուրջ զարգացումները նաև Իրանի համար են կարևոր: Իրանական կողմը մշտապես անդրադարձել է հակամարտությանը, այս անգամ էլ, կարծում եմ, չի խուսափի: Եթե որևէ գործընթաց կարող է մտահոգել Իրանին, այդ երկրի ղեկավարությունն անպայման անդրադառնում է դրան: Ղարաբաղյան հարցում Իրանի դիրքորոշմանն անդրադառնալով` կարող եմ ասել, որ, մեծ հաշվով, հրադադարի հաստատումից հետո, այդ թվում` ապրիլյան պատերազմի ընթացքում, Իրանը հավասարակշռված քաղաքականություն է վարել, ինչը չափազանց կարևոր է ու նպաստում է հակամարտության խաղաղ կարգավորմանը:

Զրուցեց Վրույր Սևակը

 

Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Yandex.Metrica