close
Եղանակը Երևանում
25 Ապրիլի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Ապր 2019
USD1481.56
GBP1626.56
EUR1542.00
RUB17.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Համազգային հայ կրթական և մշակութային հիմնադրամը դեմ է ՀՀ խորհրդանիշերի փոփոխմանը

Հասարակություն

4 Փետրվարի 2019, 17:29
 Համազգային հայ կրթական և մշակութային հիմնադրամը դեմ է ՀՀ խորհրդանիշերի փոփոխմանը

Օրեր առաջ  ՀՀ Սփյուռքի նախարարության  Համահայկական միջագային և  եկեղեցական կառույցների հետ կապերի վարչությունը հաղորդագրություն  էր տարածել` խնդրելով գործընկերներին մինչև սույն թվականի փետրվարի 6-ը գրավոր ներկայացնել  իրենց դիրքորոշումը  ՀՀ օրհներգի փոփոխության հետ կապված:

Հարցմանն ի պատասխան`Համազգային հայ կրթական և մշակութային հիմնադրամը վերահաստատել է իր դիրքորոշումը.  « Այս օրերին դարձյալ առիթ է ներկայացել խոսելու օրհներգի մասին: Մենք միշտ, այժմ էլ հաստատում և պնդում ենք մեր կարծիքն առ այն, որ Հայաստանի Հանրապետության խորհրդանիշները մեր պատմությունն են, այն փոխելը կամ խեղաթյուրելը անընդունելի է: Այն ազգը, որը չի գալիս անցյալից, չունի ներկա»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica