close
Եղանակը Երևանում
25 Ապրիլի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Ապր 2019
USD1481.56
GBP1626.56
EUR1542.00
RUB17.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցով դատական նիստը

Իրավունք

4 Փետրվարի 2019, 15:49
 Ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցով դատական նիստը

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում, դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ, արդեն 4 ժամ է, ինչ շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցով դատական նիստը: 

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահի պաշտպանները վերաքննիչ բողոք էին ներկայացրել հունվարի 18-ին առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումից հետո: Առաջին ատյանի դատարանը հունվարի 18-ի որոշմամբ բավարարել էր Հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդությունը Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ և մերժել պաշտպանների միջնորդությունը նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու մասին:

Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը քիչ առաջ տեղեկացրեց, որ դատախազության ներկայացրած առարկությունների փուլը, ինչպես նաև պաշտպանական կողմի ներկայացրած բողոքի քննությունն արդեն ավարտվել է:  

ՀՀ երկրորդ նախագահին առաջադրվել է 2008 թվականի մարտի 1-ին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք: 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica