close
Եղանակը Երևանում
24 Ապրիլի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Ապր 2019
USD1481.56
GBP1626.56
EUR1542.00
RUB17.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Տատիկիս վարսերը» կինոնախագծի պրոդյուսերը վերսկսել է հացադուլը

Մշակույթ

4 Փետրվարի 2019, 15:11
 «Տատիկիս վարսերը» կինոնախագծի պրոդյուսերը վերսկսել է հացադուլը

«Տատիկիս վարսերը» հայ-բուլղար-գերմանական կինոնախագծի պրոդյուսեր Հովհաննես Գալստյանը փետրվարի 3-ից վերսկսել է հացադուլը Ազգային ժողովի բակում: Ռեժիսորի խոսքով` պատճառը ՀՀ պետական կառույցների կողմից իր` ստեղծագործելու,  կինոարտադրող ընկերության գործելու իրավունքին խոչընդոտելն ու ֆիլմի պետական ֆինանսավորումը սառեցնելն է:

Հիշեցնենք, որ դեռևս 2016 թվականի մարտի 29-ին «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի եւ «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» ՍՊ ընկերության միջեւ կնքվել է պայմանագիր «Տատիկիս վարսերը» ֆիլմի համատեղ արտադրության վերաբերյալ: Ֆիլմի ընդհանուր բյուջեն կազմել է 312 մլն ՀՀ դրամ, որից 23 մլ դրամը պետք է ֆինանսավորեր կինոկենտրոնը, իսկ 289 մլն դրամի չափով գումար պետք է ներդներ պրոդյուսերական ընկերությունը /պայմանագիրն առկա է/: Ըստ պայմանագրի` ֆիլմի արտադրության ավարտման ժամկետն էր 2017 թվականի դեկտեմբերի 31-ը:  

Մինչ ժամկետի լրանալը` Հովհաննես Գալստյանը դիմել է կինոկենտրոնին` ֆիլմի արտադրության ավարտման ժամկետը երկարաձգելու խնդրանքով:Կողմերի միջեւ 2017 թվականի դեկտեմբերի 15-ին կնքվել է լրացուցիչ համաձայնագիր, որի համաձայն` ֆիլմի ավարտման ժամկետ է սահմանվել 2018 թվականի դեկտեմբերի 3-ը: Այնուամենայնիվ, 2018-ին կինոկենտրոնն ընդունել է նոր կանոնակարգ, որով չեղարկել է երեք տարի առաջ ստանձնած` ֆիլմը ֆինանսավորելու իր պարտավորությունը։

Գալստյանի հայտը մերժվել է` հիմք ընդունելով 2018 թվականի մարտի 17-ի թիվ 116-Ա  հրամանով հաստատված` «Ֆիլմերի նախագծերի մրցույթների անցկացման եւ ֆինանսավորման» կանոնակարգի 15-րդ կետը, այն է` «նախկինում պետական աջակցություն ստացած եւ պայմանագրային պարտավորությունները չկատարած ֆիլմարտադրողների կողմից ֆիլմի նախագծերի հայտեր ներկայացվելու դեպքում դրանք ենթական են մերժման»:

Հավելենք, որ Հովհաննես Գալստյանը ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի հետ հանդիպել էր  2018-ի դեկտեմբերին, որից հետո դադարեցրել էր 10 օր շարունակվող հացադուլը: Կինոնախագծի շուրջ կողմերի ձեռք բերած պայմանավորվածությունն առաջիկա օրերին պետք է ամրագրվեր  պայմանագրի ստորագրմամբ, ինչը դեռևս տեղի չի ունեցել:

Մեզ հետ զրույցում «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» կինոընկերության տնօրեն Հովհաննես Գալստյանը նշեց. «Հացադուլը, իհարկե, չեմ դադարեցնելու: Մշակույթի նախարարությունն ինձ երաշխիքներ է տվել, որ կսկսեն արտադրությունը, բայց դա սուտ է: Ես հոգնել եմ պետական կառույցների ստերից: Եթե տիկին Մակունցի մեջ կան մարդկային հատկանիշներ, ապա նա պիտի գա, ու միասին հասկանանք` ինչու իր տված երաշխիքները չեն գործում»:

Գալստյանը հացադուլը կդադարեցնի, եթե բավարարվի երեք պահանջ`

Ա) վերսկսել «Տատիկիս վարսերը»՝ պատմության մեջ առաջին հայ-բուլղար-գերմանական կինոնախագծի պետական ֆինանսավորումը՝ համաձայն ֆիլմի հանդեպ 13.11.2015թ․ Nօ․329 գրությամբ Ազգային կինոկենտրոնի ստանձնած պարտավորությունների,
Բ) վերադարձնել «Տատիկիս վարսերը» կինոնախագծից մշակույթի նախարարի հրահանգով 2017-ին վերցված գումարները,
Գ) սկսել ֆիլմարտադրողների կողմից առաջարկվող՝ կինոյի պետական կառավարման արդյունավետ, թափանցիկ ու առաջընթաց ապահովող մոդելի քննարկումները։

Խոշոր հրդեհ՝ Վերսալում
23 Ապրիլի 2019, 22:20 HES_VIDEOԽոշոր հրդեհ՝ Վերսալում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica