close
Եղանակը Երևանում
26 Հուլիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Հլս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մերկելն Ալիևի համար ղարաբաղյան անակնկա՞լ է պատրաստում. Տարասովի ուշագրավ հոդվածը

Արցախ

4 Փետրվարի 2019, 14:24
 Մերկելն Ալիևի համար ղարաբաղյան անակնկա՞լ է պատրաստում. Տարասովի ուշագրավ հոդվածը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այց կատարեց Գերմանիա` ԵՄ-ի առանցքային երկիր: Ընդհանուր առմամբ, Փաշինյանի այցը հագեցած էր և լավ մշակված. գրում է Регнум-ում քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը:

Ըստ նրա` Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ մամուլի ասուլիսում Փաշինյանը ներկայացրել է ԼՂ  հակամարտության կարգավորման վերաբերյալ իր տեսակետը, համաձայն որի`  խաղաղությունը և կայունությունը տարածաշրջանում կարող են լինել ոչ թե երկկողմ, այլ բազմակողմ ջանքերի արդյունք:

«Ես միշտ ասել եմ, որ կարող եմ բանակցել Հայաստանի անունից, սակայն ոչ` Լեռնային Ղարաբաղի բնակիչների, որոնք ինձ նման մանդատ չեն տվել, ընտրություններին նրանք չեն մասնակցել»,- մեջբերում է Տարասովը ՀՀ վարչապետին:

Միևնույն ժամանակ, Փաշինյանը հույս է հայտնել, որ Բաքուն գոնե կիսաձայն կհամաձայնի այդ մոտեցմանը, կճանաչի Լեռնային Ղարաբաղի բնակչության շահերը:

«Մերկելը ԼՂ հակամարտության մասին խոսելիս նշել է, որ վերջին շրջանում կայացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մի քանի հանդիպում, և հենց Փաշինյանի գործողություններն այդ ուղությամբ «խիզախ» անվանել (թեև տրամաբանորեն կարելի էր նշել նաև Ալիևին) և ասել, որ ԼՂ հակամարտության կարգավորումն անհնարին է, եթե բարի կամք դրսևորի միայն կողմերից մեկը»,- նշում է Տարասովը:

 Ըստ նրա` Փաշինյանը Բեռլինում Մերկելին «հրամցրել» է ԼՂ հակամարտության կարագվորման հարցով նոր քաղաքականության տարրերը, որոնցից մեկն այն է, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային գործընթաց:

«Ինչո՞ւ հենց Բեռլինում: Մեր կարծիքով` այն բանի համար, որ այդ ուղղությամբ Բաքուն չի կարող ի շահ իրեն կիրառել իր գազային քարտեզը»,- նշում է Տարասովը:

«Բեռլինը մինչ  օրս, ի դեմս Հայաստանի, չէր տեսնում Անդրկովկասի գլխավոր կենտրոնը և Երևանի համար որևէ առանձնահատուկ օրակարգ չուներ: Տպավորություն էր ստեղծվում, որ Գերմանիան Անդրկովկասը դիտարկում է որպես միասնական տարածաշրջան: Մինչդեռ հիմա տարածաշրջանում Գերմանիայի քաղաքականության կառուցվածքը փոխվում է: Ինչի՞ համար է դա,  ու արդյո՞ք արժե սպասել Փաշինյանի և Մերկելի նոր հայտարարություններին»,- եզրափակում է քաղաքագետը:

 Թարգմանությունը` Անի Սահակյանի

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica