close
Եղանակը Երևանում
22 Հոկտեմբերի 2019
+16°
+17°Ցերեկ
+10°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Հոկ 2019
USD1475.96
GBP1615.51
EUR1530.36
RUB17.48
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նիկոլ Փաշինյանի միակ հմտությունը` ֆռցնելը

Թեմա

2 Փետրվարի 2019, 19:54
 Նիկոլ Փաշինյանի միակ հմտությունը` ֆռցնելը

Նիկոլի քաղաքական գործունեության մեջ ոչ մի գաղափարական ռազմավարություն չկա, փոխարենը` ֆռցնելու մարտավարություն, որի միակ նպատակն էր իշխանությունը գրավելը, իսկ այժմ էլ` այն պահելը, բայց սա գաղափարախոսություն դժվար է անվանել։

Այո, նա ուժեղ է միայն ֆռցնելիս. երբ ընդդիմադիր էր, ֆռցնում էր՝ իշխանության դեմ հանրությանն էլ ավելի գրգռելու համար, օրինակ` հայտարարում էր, թե արագաչափերը Սերժ Սարգսյանի եղբոր` Սաշիկ Սարգսյանի բիզնեսն է, որ նա փայ է մտնում ամեն վարորդի ընտանեկան բյուջեի մեջ: Նպատակը բոլոր վարորդներին իր կողմը գրավելն էր` ընդդեմ իշխանության: Հիմա պարզվեց, որ սուտ էր, Սաշիկ Սարգսյանը արագաչափերի հետ կապ չուներ, բայց վարորդներին փողոց հանել էր արդեն։ Ֆռցրեց, թե դեմ է կենսաթոշակային ռեֆորմին, գնաց ցույցին` բոցաշունչ ելույթ ունեցավ, որ աշխատավորների մի ամբողջ խավ իր կողմը գրավի ընդդեմ իշխանության: Եկավ իշխանության, նույն ռեֆորմը շարունակեց, բայց կարևորն արել էր արդեն՝ աշխատավորներին փողոց էր հանել, և այլն։

Իշխանությունը գրավելու համար ֆռցնոցների շարքը շատ երկար է, որի ակունքները կարելի է գտնել «Հայկական ժամանակ» օրաթերթի ստեղծման ժամանակներից։ Այո, այդ հիմա պարզվեց, որ այն ոչ թե լրատվամիջոց էր, որ հաճախ ապատեղեկատվություն էր տարածում, այլ իշխանություն գրավելու գործիք, որ նաև լուրեր էր տալիս։ Տարիների աշխատանքը տվեց իր պտուղները, և անցյալ տարի ամբողջ ժողովուրդը նրա հետևից գնաց։ Բայց դեռ գործն ավարտին էր պետք հասցնել, իշխանությունը պետք էր վերցնել ու անհրաժեշտ էր հիմա էլ իշխանությանը ֆռցնել, ու շատ վարպետորեն ֆռցրեց՝ թե սա սիրո ու հանդուրժողականության հեղափոխություն է, ո՞վ է տեսել, որ հեղափոխությունից հետո նախկին ղեկավարը՝ Սերժ Սարգսյանը, երկրում մնա, հանգիստ ապրի: Իշխանության եկավ ու նախկին ղեկավարին նստեցրեց, ճիշտ է` էն մյուս նախկինին, էն էլ դրսում էր, ֆռցրեց կանչեց Երևան ու նստեցրեց։ Ապա` արդեն վարչապետ, արդեն ամբողջ գործադիր իշխանությունը ձեռքը, ընտրություններին մի քանի ձայն ավելի ստանալու համար սեր ու համերաշխությունից բան չթողեց, Հայաստանը մտցրեց խորը թշնամանքի մեջ՝ սև ու սպիտակ, Արցախ ու Հայաստան, ապա ավելի խորացրեց թշնամանքը, այս անգամ` դասակարգերի մեջ՝ հասարակությունը 300 հազար «աշխատողների» ու 800 հազար «անբանների» բաժանելով։ Ֆռցրեց, թե Բաղրամյան 26֊ից դատարաններ այլևս զանգեր չեն լինելու, սակայն գաղտնազերծված հեռախոսազրույցներից պարզվեց, որ ավելի բիրտ ճնշում դատարանների վրա երևի վերջին տարիներին չի եղել։ Խնդրեմ, էլի կարող եք թվարկել, թե էլ որտեղ է ֆռցրել։

Փաշինյանին հետաքրքրում է միայն կոնկրետ, տվյալ պահին իր անձնական հաջողությունը, իսկ որ այն հետևից ավերներ կբերի, բացարձակապես նրան չի հուզում։ Իսկը էն աֆերիստի պես, որ ազնիվ խոսքով խաբում է, փողն առնում, թե տեղը ապրանք կուղարկի, բայց փողը դնում է գրպանն ու էլ չի ուղարկում։

Բայց եթե երկու մարդու մեջ ֆռցնոցին միայն մեկին է վնասում, ապա երկրի ղեկավարի ֆռցնոցին հազարների վրա է ազդում։ Հայաստանում էլ հերթով յուրաքանչյուրը հետզհետե զգում է, թե որտեղ է գցվել սիրո և հանդուրժողականության հեղափոխության արդյունքում։

Փաշինյանի` ֆռցնելու տակտիկան հատում է Հայաստանի ահմանները, հիմա էլ պարզ դարձավ, որ ֆռցրել է Ալիևին ու «միջազգային հանրությանը», որ ԱԺ-ում հնարավորինս շատ տեղեր ստանալու համար ընտրություններից առաջ սահմանին կրակոցները դադարեն։ Նիկոլն ու Ալիևը, Մամեդյարովն ու Մնացականյանը, Նիկոլն ու Բոլթոնը ի՞նչ են խոսել, չենք իմանա, դժվար թե այդ խոսակցությունը գաղտնազերծվի, ինչպես ԱԱԾ֊ի պետի հետ խոսակցության հետ եղավ, բայց Նիկոլի ֆռցնելու տակտիկան, «Իմ քայլը» դաշինքի ու Հ1֊ի` «բնակչությանը խաղաղության նախապատրաստելու» բուռն գործունեությունը, արտգործնախարար Մնացականյանի խոսքը, թե խաղաղության այլընտրանքը կատաստրոֆան է, Ադրբեջանի ու եռանախագահողների ոգևորված հայտարարություններն ու Բոլթոնի զանգը համադրելով, կարելի է այդ խոսակցության պատկերը ստանալ։ ԱԺ ընտրություններն ավարտվել էին, բայց պրոցեսը շարունակվում էր, և գնալով Նիկոլին գովում էին դրսում ու դատափետում ներսում։ Բայց  ներսում նրա դեմ դժգությունն այնքան բուռն դարձավ, որ այլևս լռել հնարավոր չէր, մանավանդ, որ նա իր նախորդի՝ Սերժ Սարգսյանի հակապատկերն է, էներգիա է առնում խոսելով,  պիտի անընդհատ խոսի ու ապացուցի, որ ինքը ճիշտ է. ինչքան շատ խոսես, էնքան սուտը համոզիչ է։ Եվ եկավ ժամանակն ասելու ես տենց բան չեմ պայմանավորվել՝ «Տարածքներ խաղաղության դիմաց» թեզը չի կարող քննարկվել»,- հայտարարեց Փաշինյանը։ Հիմա արդեն նրան «դրսում» են սկսելու փնովել, և ներսում գովքն են անում։

Հա, ի դեպ, Փաշինյանը Գերմանիայում արդեն դարաշրջանային մակարդակի է ֆռցնում` մինչ իր իշխանությունը Հայաստանի նախորդ ամբողջ ժամանակաշրջանը նույնացնելով նացիստական Գերմանիայի հետ` «ինչպես և յոթ տասնամյակ առաջ Գերմանիան, այսօրվա Հայաստանը ժողովրդավարական վերափոխում է ապրում»:

Բայց այս նույնացումը պարզ ֆռցնել չէ, ֆռցնելը մեղմ բառ է, անզուսպ եսասիրությո՞ւնն է Փաշինյանին տարել, թե՞ ոմանց բերդում պահելու մտասևեռումը, որ անընդունելի համեմատություններով մի կողմից անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում նացիզմի միլիոնավոր անմեղ զոհերի հիշատակի նկատմամբ, մյուս կողմից` Հայաստանում այն բոլոր ձեռքբերումների նկատմամբ, որոնց շնորհիվ ինքը խաղաղ ճանապարհով, ընտրություններով բազմեց իշխանությանը ու ԱԱԾ֊ներով սկսեց դատավորներին կարգադրություններ անել։

Վահան ԻՇԽԱՆՅԱՆ

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica