close
Եղանակը Երևանում
24 Ապրիլի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Ապր 2019
USD1481.56
GBP1626.56
EUR1542.00
RUB17.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Տիգրան Մեծ» օպերան՝ Երևանում

Մշակույթ

1 Փետրվարի 2019, 19:01
 «Տիգրան Մեծ» օպերան՝ Երևանում

«Սա խենթ նախաձեռնություն է, մենք բյուջե չունենք, պետական բյուջեի վրա էլ հույս չենք դրել, բայց  անելու ենք այս բեմադրությունը, ես ձեզ խոստանում եմ»: Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն Գագիկ Մանասյանի խոստացած  բեմադրությունը Յոհան Ադոլֆ Հասեի «Տիգրան Մեծ» օպերան է:

«Տիգրան Մեծ ասելով, ցավոք, մենք պատկերացնում ենք միայն ծովից ծով Հայաստան,  բայց պատմությունը փաստում է, որ նրա իշխանության շրջանում Հայաստանն ունեցել  է շատ բարձր մշակույթ, ազգային հրաշալի արժեհամակարգ, եղել են մարդկային ջերմ հարաբերություններ: Մեծն Տիգրանի մասին գրել են քառասունից ավելի օպերաներ, այդ թվում այնպիսի անվանի կոմպոզիտորներ, ինչպիսիք են Վիվալդին, Գունոն, Հասեն… Ցավոք, մենք չունենք այդ քառասուն օպերաներից  որևէ մեկի բեմադրությունը»:

1727 թվականին ստեղծված Յոհան Ադոլֆ Հասեի «Տիգրան Մեծ» օպերան Գերմանիայում ձեռք է բերել Ասատուր Բալջյանը:  Հոգևոր կրթություն ստացած արվեստագետը օպերան ձեռքին Հայաստանում բախել է հնարավոր բոլոր դռները և, Մանասյանի բնորոշմամբ՝ ձայն բարբառո անապատի: Այն բեմադրելու խենթ գաղափարին տրվել է միայն Հայֆիլհարմոնիայի տնօրենը: 

Օպերան Գերմանիայից, այն հայտնաբերողը՝ ծնունդով Իսրայելից, լիբրետոն՝ Հնդկաստանից, բեմադրիչը՝ Ռուսաստանից: «Տիգրան Մեծը» բեմադրելու համար  Երևան է հրավիրվել բարրոկո  ոճի դասական ստեղծագործությունների լավագույն մեկնաբաններից  մեկը՝ ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ,  Նատալիա Սացի անվան պետական ակադեմիական՝ աշխարհում  միակ մանկական երաժշտական թատրոնի գեղարվեստական ղեկավար Գեորգի Իսահակյանը:  Շուրջ քսան տարի նա ղեկավարել է  նաև Պերմի Չայկովսկու անվան օպերային թատրոնը:

«Ես ծնվել ու  մեծացել եմ Երևանում,  բայց արդեն 35 տարի  ապրում և աշխատում եմ Ռուսաստանում: Բարրոկո ոճի  օպերաներն այսօր եվրոպական, ամերիկյան  ու ռուսական օպերային թատրոնների պարտադիր խաղացանկում են: Հայաստանի մշակութային կյանքում  սա հրաշալի իրադարձություն է: «Տիգար Մեծը» ոչ միայն բացահայտում է լինելու  այստեղ, այլև  վերահաստատելու է, որ Հայաստանը մշտապես ունեցել է իր տեղը  եվրոպական մշակույթի հետաքրքությունների տիրույթում: Հայ արքային նվիրված բարրոկո ոճի այս ստեղծագործության բեմադրումը  ինչ որ առումով կվերադարձնի Հայաստանը դեպի  համաշխարհային մշակութային կոնտեքստ»: 

Դիրիժոր Ռուբեն Ասատրյանն ասում է, որ երգիչների հետ որոշակի խնդիրներ կան, որովհետև  «Տիգրան Մեծը» գրվել է այն ժամանակներում, երբ կանանց արգելված էր բեմահարթակ դուրս գալ, և ստեղծագործությունները գրվում էին կաստրատ, այսինքն  արական առանձնահատուկ՝ կանացի  ձայն ունեցող երգիչների համար:

Բեմադրությանը  մասնակցելու հրավեր է ստացել երգչուհի Աննա Մայիլյանը, ով բարրոկո ոճում Հայաստանում,  թերևս, ամենափորձառու արվեստագետներից է:

«Ես մեծ ուրախությամբ կուսումնասիրեմ նյութը և, եթե այն համապատասխանի իմ ուժերին, սիրով կընկղմվեմ աշխատանքի մեջ, որովհետև բարրոկոն իմ առարկան է, իմ սիրելի  ժանրը»:

Երգչուհին ցավում է, որ Հայաստանում քիչ են անդրադառնում բարրոկո  ժանրին, բայց նկատել է՝  երբ անդրադառնում են, հանդիսատեսն արձագանքում է մեծ սիրով:

«Մեցցոյի»  հայկական գործակալության հետ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել,  որպեսզի «Տիգրան Մեծը»  նկարահանվի և ներկայացվի նաև որպես ֆիլմ-օպերա: Որոշումը դեռ վերջնական չէ, բայց նախաձեռնության հեղինակների ցանկությունն է, որ բեմադրությունը  ներկայացվի  «Գառնի» հեթանոսական տաճարի տարածքում տեղադրվելիք բեմում: Հարցին՝ երբ, Գագիկ Մանասյանն արձագանքում է պոետիկ. «Երբ դեղնած դաշտերին կիջնի աշուն»:

Աննա Գևորգյան

Խոշոր հրդեհ՝ Վերսալում
23 Ապրիլի 2019, 22:20 HES_VIDEOԽոշոր հրդեհ՝ Վերսալում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica