close
Եղանակը Երևանում
24 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Օգս 2019
USD1475.99
GBP1581.09
EUR1526.40
RUB17.25
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պետք է նախապատրաստվել վատագույնին. ԱՄՆ Հայ Դատի գրասենյակի հերթական արձագանքը` Արցախյան հիմնախնդրին

Աշխարհ

24 Հունվարի 2019, 15:54
 Պետք է նախապատրաստվել վատագույնին. ԱՄՆ Հայ Դատի գրասենյակի հերթական արձագանքը` Արցախյան հիմնախնդրին

ԱՄՆ Հայ  Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի շրջանակում վերջերս հնչած այն տեսակետի մասին, համաձայն որի Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդներին պետք է «նախապատրաստել խաղաղության»:

Համբարյանի կարծիքով` հանրությունը ճշգրիտ գնահատական տալու համար գործընթացի թափանցիկության կարիք ունի, և առանց թափանցիկության այդպիսի կոչերը նման են հետևյալին՝ դու կարող ես ինձ վստահել, բայց պարտադիր չէ, որ ամեն ինչ իմանաս:

«Հակամարտության կարգավորման ներկայի փուլի մասին հստակ պատկերացում կազմելու համար հարկավոր է նախ ստանալ այս հարցերի պատասխանները՝

-արդյո՞ք «Մադրիդյան սկզբունքներն» ընթացիկ բանակցությունների համար հիմք են,

-ո՞րն է քննարկվող համաձայնագրի ուրվագիծը,

-ի՞նչ դերակատարում է ունենալու Արցախն այս գործընթացում,

-արդյո՞ք Ալիևը հետ է կանգնել իր «Երբեք Արցախ» դիրքորոշումից,

- ո՞ր տարրերն են առաջնային և որո՞նք` երկրորդական,

-ո՞րն է երկրորդ պլան մղված հանձնառությունների իրականացման տեսլականը,

-ի՞նչ երաշիքներ կարող են առաջարկվել ագրեսիայի չվերսկսման համար,

-որո՞նք են խաղաղապահների վերաբերյալ իրական սպասումները,

-հաստատման դեպքում ինչպե՞ս է կյանքի կոչվելու համաձայնագիրը կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում:

Օրինակ, եթե Արցախը տարածք հանձնի, արդյո՞ք Ադրբեջանն ազնիվ կգտնվի ու կկատարի Արցախի ապագա կարգավիճակի վերաբերյալ իր հանձնառությունները: Կամ արդյո՞ք Ադրբեջանն այդ զիջումը որպես թուլության նշան կընկալի ու տարածքային նոր հավակնություններ կներկայացնի, մինչև որ Արցախն ամբողջությամբ, հայերով կամ առանց նրանց, չի հայտնվի Բաքվի վերահսկողության տակ»,-գրել է Համբարյանը:

Նա նշել է, որ պետք է հաշվի առնել պատմության դասերն ու աշխարհագրական դիրքը և նախապատրաստվել վատագույնին:

«Այժմ անխոհեմ մտածողության ժամանակը չէ»,-նշել է նա Համբարյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ Հայ Դատի հանձնախումբը սուր կերպով արձագանքել էր ԵԱՀԿ ՄԽ նախագահների` «կեղմերին խաղաղության նախապատրաստելու» հայտարարությանը` այն «հիմարների համաձայնություն» որակելով:

Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Yandex.Metrica