close
Եղանակը Երևանում
18 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Օգս 2019
USD1475.92
GBP1578.43
EUR1527.46
RUB17.22
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բարձր աշխատավարձի հմայքն աշխատանքը մրցունակ կադրերին գրավիչ դարձնելու մեջ է

Հարթակ

24 Հունվարի 2019, 10:26
 Բարձր աշխատավարձի հմայքն աշխատանքը մրցունակ կադրերին գրավիչ դարձնելու մեջ է

Գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանը, անդրադառնալով պետական գերատեսչությունների օպտիմալացման գործընթացին, ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Վերջերս անընդհատ կարդում եմ, որ պետական գերատեսչություններն օպտիմալացվելու են, աշխատակիցների մի մասը կրճատվելու է, նրանց աշխատավարձը բաշխվելու է մնացածների միջև՝ դրանով բարձրացնելով մնացողների արդյունավետությունը: Մարդու արդյունավետությունը պայմանավորված է երկու գործոնով՝ կարողանալ և ցանկանալ: Անկարող մարդուն ուզում ես միլիարդ տուր, չի կարողանա ապահովել պահանջվող արդյունավետությունը: Ցանկանալու մասին տասնյակ չէ է, հարյուրավոր, եթե ոչ հազարավոր գիտական հոդվածներ կան, որոնք վիճարկում են դրամի մոտիվացիոն գործոն լինելու հանգամանքը՝ մանավանդ աստիճանակարգի վերին աստիճաններին կանգնած աշխատակիցների պարագայում: Բարձր աշխատավարձի «հմայքն» այն է, որ տվյալ աշխատանքը գրավիչ է դառնում շուկայում առավել մրցունակ կադրերի համար, այլ ոչ թե այն, որ եղած մարդիկ սկսում են ավելի լավ աշխատել:

Ախր էս անտեր աշխարհը նոր չի սկսել էլի իր առանցքի շուրջը պտտվել....»:

 
Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Yandex.Metrica