close
Եղանակը Երևանում
22 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ադրբեջանական կողմը ընկալում է Փաշինյանին որպես գործընկերոջ, որը դեռ պատրաստ չէ լուրջ երկխոսության. Ադրբեջանի ԱԳՆ նախկին ղեկավար

Արցախ

23 Հունվարի 2019, 17:48
 Ադրբեջանական կողմը ընկալում է Փաշինյանին որպես գործընկերոջ, որը դեռ պատրաստ չէ լուրջ երկխոսության. Ադրբեջանի ԱԳՆ նախկին ղեկավար

Ադրբեջանի  ԱԳՆ նախկին ղեկավար Թոֆիկ Զուլֆուգարովը մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Դավոսում կայացած հանդիպումը. հայտնում է Minval.az-ը:

Ըստ նրա` տեղեկատվությունը քիչ է, այդ իսկ պատճառով բարդ է ինչ-որ եզրակացություններ անել: Սակայն, ընդհանուր առմամբ, կարելի է ասել, որ ադրբեջանական կողմն օգոագործում է  իր դիրքորոշումը ևս  մեկ անգամ Փաշինյանին հասցնելու հնարավորությունը:

«Ես կարծում եմ, որ ադրբեջանական կողմը ընկալում է Փաշինյանին որպես գործընկերոջ, որը դեռ պատրաստ չէ լուրջ երկխոսության: Ադրբեջանը փորձում է պարզել` ինչ կարելի է հեռանկարում սպասել Փաշինյանից»,- ասել է նախկին պաշտոնյան:

Նա նաև ընդգծել է, որ նման հանդիպումները հստակ ուղերձ են միջազգային հանրությանը, որ Ադրբեջանը ձեռնարկում է հնարավոր ամեն քայլ` հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու համար:

«Ես վստահ եմ, որ Փաշինյանը երբեք չի գնա հակամարտության քաղաքական լուծման: Նրա խնդիրը ժամանակ շահելն է»,- ասել է Զուլֆուգարովը:

Ասիկա մեր պարտութիւնը չէ
22 Հունիսի 2021, 10:28 Ասիկա մեր պարտութիւնը չէ
Ասիկա մեր պարտութիւնը չէ
21 Հունիսի 2021, 23:11 Ասիկա մեր պարտութիւնը չէ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica