Գերմանիայի ԱԳՆ ղեկավարն ասել է` ինչպես փրկել ռուս-ամերիկյան միջուկային համաձայնագիրը
Աշխարհ

Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Հայկո Մաասը ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ մեկնաբանել է Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին համաձայնագրի շուրջ ստեղծված իրավիճակը. հայտնում է РИА Новости-ն:
Նրա կարծիքով` պայմանագիրը կարող է փրկել միայն «մտավախություն առաջացնող» հրթիռների ստուգված ոչնչացումը:
Նախարարը նաև հավելել է, որ ողջունում է տվյալ համաձայնագրի հարցով ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև երկխոսությունը: