close
Եղանակը Երևանում
22 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ռուսաստանը պետք է առավելագույն ջանքեր գործադրի ԼՂ հակամարտության կարգավորման համար. Փոլադ Բյուլբյուլօղլի

Արցախ

16 Հունվարի 2019, 17:18
 Ռուսաստանը պետք է առավելագույն ջանքեր գործադրի ԼՂ հակամարտության կարգավորման համար. Փոլադ Բյուլբյուլօղլի

ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին Haqqin.az-ի հետ հարցազրույցում մեկնաբանել է ռուսական կողմի պահանջը ՌԴ հայազգի քաղաքացիների` Ադրբեջան այցելության կարգավորման վերաբերյալ:

Հարցին` արդյո՞ք ՌԴ-ն դիմել է  Ադրբեջանին այդ հարցով, նա դրական է պատասխանել:

Ըստ դեսպանի` ռուսական կողմն այս հարցը բազմիցս է բարձրացրել տարբեր մակարդակներով: Իսկ Ադրբեջանի որոշումը, ըստ նրա, կապված  է այն բանի հետ, որ Հայաստանը շարունակում է «օկուպացնել Ադրբեջանի տարածքները», և  նման արգելքն առաջին հերթին բխում է քաղաքացիների անվտանգության ապահովման նկատառումներից:

Հարցին` ո՞րն է այդ իրավիճակից դուրս գալու ելքը, դեսպանն ասել է, որ հարկավոր է հնարավորինս արագ կարգավորել հակամարտությունը, և այդ խնդիրները կանհետանան:

«Երկու ժողովուրդների միջև երկխոսությունը հնարավոր է, սակայն Ռուսաստանը պետք է առավելագույն ջանքեր գործադրի «օկուպացիոն» քաղաքականությանը վերջ տալու համար»,- ասել է նա:

Ասիկա մեր պարտութիւնը չէ
22 Հունիսի 2021, 10:28 Ասիկա մեր պարտութիւնը չէ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica