Փարիզում «դեղին բաճկոններ»-ի բողոքի ցույցի ժամանակ անկարգություններ են սկսվել
Աշխարհ

Փարիզում «դեղին բաճկոններ»-ի բողոքի հերթական ցույցի ժամանակ անկարգություններ են սկսվել, ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Մի շարք ցուցարարներ ոստիկանների ուղղությամբ նետել են քարեր, շշեր, որից հետո միայն ոստիկանությունը սկսեց կիրառել արցունքաբեր գազ:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայում «դեղին բաճկոններ»-ի մզանգվածային ցույցերը սկսվել են նոյեմբերի 17-ից: Ցուցարարները պահանջում են Ֆրանսիայի կառավարությունից կանխել վառելիքի թանկացումը: