close
Եղանակը Երևանում
2 Հուլիսի 2020
+26°
+28°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
2 Հլս 2020
USD1483.36
GBP1604.97
EUR1545.47
RUB16.88
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Երևան-Էջմիածին ճանապարհը բաց է, ակցիան կշարունակվի երկուշաբթի

Հասարակություն

12 Հունվարի 2019, 17:38
 Երևան-Էջմիածին ճանապարհը բաց է, ակցիան կշարունակվի երկուշաբթի

Երկար բանակցություններից հետո Մանվել Գրիգորյանին ազատ արձակելու որոշման դեմ պայքարող քաղաքացիները բացել են Երևան-Էջմիածին ճանապարհը:

Ավելի վաղ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը տեղեկացրել էր՝ շատ հավանական է, որ Մանվել Գրիգորյանը երկուշաբթի կրկին կալանավորվի և ցուցարարներին առաջարկել էր  ակցիան կազմակերպել երկուշաբթի օրը՝ ՀՀ Վերաքննիչ դատարանի դիմաց. «Ես էլ կմիանամ ձեզ»։

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից էջմիածինցիները բողոքի ակցիա են իրականացնում «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհի սկզբնամասում: Նրանք, ինչպես երեկ, պահանջում են անհապաղ կալանավորել Մանվել Գրիգորյանին։

Հավելենք, որ Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազությունը: Միջնորդությունը քննվում էր երեկ, սակայն դատական նիստը հետաձգվեց:

Նիկոլն ու կոռոնավիրուսը
2 Հուլիսի 2020, 16:45 Նիկոլն ու կոռոնավիրուսը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica