close
Եղանակը Երևանում
24 Հունվարի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Հնվ 2019
USD1485.18
GBP1629.86
EUR1550.92
RUB17.33
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Երգչախմբի շենքը վթարային է դարձրել ստորգետնյա ավտոկայանատեղի համար փորված փոսորակը. Մշակույթի փոխնախարար

Հասարակություն

12 Հունվարի 2019, 17:18
 Երգչախմբի շենքը վթարային է դարձրել ստորգետնյա ավտոկայանատեղի համար փորված փոսորակը. Մշակույթի փոխնախարար

«Հայաստանի փոքրիկ երգիչներ» մանկական ֆիլհարմոնիայի շենքի անմիջապես պատի հիմքերի մոտ փորված փոսորակի հետևանքով խարխլված հիմնատակի ամրակայման նախագիծ Մշակույթի նախարարություն չի ներկայացվել: 

Այս մասին իր «Ֆեյսբուք»-ի էջում գրել է ՀՀ մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանը:

Նրա խոսքով՝ երգչախմբի շենքը, որը գտնվում է Արամի 23 հասցեում՝ վթարային է դարձել անմիջապես հարակից հողակտորում ստորգետնյա ավտոկայանատեղի համար փորված փոսորակի հետևանքով:

«Ստորգետնյա ավտոկայանատեղիի շինթույլտվությունը տվել է Երևանի քաղաքապետարանը (Տարոն Մարգարյանի ժամանակ) և հետևաբար վթարային վիճակի համար պատասխանատու է Երևանի քաղաքապետարանը (որպես իրավահաջորդ): Անհասկանալի է պարոն Մեսչյանի՝ Մշակույթի նախարարությանը մեղադրելն այն պարագայում, որ Մշակույթի նախարարությունն արել է իր լիազորությունների սահմաններում ամեն հնարավոր և անհնարին բան, որպեսզի խուսափենք այս իրավիճակից»,- նշել է Գալստյանը:

Մշակույթի փոխնախարարի պնդմամբ՝ դեռ 2018 թվականի օգոստոս ամսին Մշակույթի նախարարությունը դատախազութուն է դիմել հուշարձան շենքը վնասելու վերաբերյալ: Դատախազություն դիմելուց հետո քրեական գործ է հարուցվել: Տիգրան Գալստյանը հույս է հայտնել, որ մեղավորները կպատժվեն:

Հիշեցնենք, որ  հունվարի 11-ին` ժամը 21:48-ին,  ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արամի 23 հասցեում՝ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» մանկական ֆիլհարմոնիայի շենքում, տեղի է ունեցել փլուզում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Հավելենք, որ Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը, մեկնաբանելով  քաղաքի Արամի 23 հասցեում տեղի ունեցած փլուզման փաստը, նշել է, որ կատարվածն անկազմակերպ եւ անտրամաբանական քաշքշուկների հետեւանք է: Ըստ նրա` շուրջ երեք ամիս քննարկվել է Արամի 23-ի՝ հարակից շինհրապարակին հպվող պատը ամրացնելու հարցը, ներկայացվել են նախագծեր, որոնք մշակույթի նախարարության կողմից չեն հաստատվել: 

Նշենք նաև, որ հունվարի 11-ի դրությամբ արդեն պայմանավորվածություն կար տարածքի ընտրության հարցում, փոխքաղաքապետի առաջարկով երգչախմբի գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանն ընտրել է «Փոքրիկ երգիչների» աշխատանքի համար հարմար պայմաններով տարածք, որի վարձակալության գումարը պարտավորվել է վճարել «Հին Երևան» նախագծի շրջանակներում տարածքն իրացնող կազմակերպությունը:

Նոր նշանակումներ
23 Հունվարի 2019, 18:08 Նոր նշանակումներ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica