close
Եղանակը Երևանում
24 Հունվարի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Հնվ 2019
USD1485.18
GBP1629.86
EUR1550.92
RUB17.33
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հիվանդանոցներ դիմելիության պատկերն ահազանգ է, որ գրիպով հիվանդացության աճի միտում կա. Արտավազդ Վանյան

Հասարակություն

11 Հունվարի 2019, 17:09
 Հիվանդանոցներ դիմելիության պատկերն ահազանգ է, որ գրիպով հիվանդացության աճի միտում կա. Արտավազդ Վանյան

Սուր շնչառական հիվանդություններով հիվանդացության աճ է նկատվել: Ավելին` հարևան Վրաստանում H1N1-ից մահացածների թիվն արդեն հասել է 15-ի:

Այսօր լրագրողների հետ հանդիպեց ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը` ներկայացնելով, թե ինչ իրավիճակ է Հայաստանում:

Ըստ նրա` սուր շնչառական վարակների գանգատով 1251 անձ է պոլիկլինիկա դիմել, դա ավելի է` նախորդ տարվա համեմատ. նախորդ տարի պոլիկլինիկա դիմել էր 967 անձ: Ստացիոնարներում բուժվող հիվանդների թվի աճ նույնպես կա` եթե նախորդ տարի այս ժամանակահատվածում ստացիոնար բուժում էր ստանում 658 անձ, ապա այս տարի` 693:

«Հիվանդանոցներ սուր շնչառական վարակներով դիմելիության կտրուկ տարբերություն չկա, բայց թեթևակի աշխուժացում կա: Սա ահազանգ է, որ աճման միտում կա, սակայն համաճարակ չկա: Ասում են` ինչու չեք փակում դպրոցները, մանկապարտեզներն այն դեպքում, երբ հիվանդացության աճ արձանագրվեց տոնական օրերին, երբ մանկապարտեզները, դպրոցները փակ էին: Սակայն հաշվի առնելով հիվանդացության աճը` մենք սկսել ենք մոնիթորինգ անել դասասենյակների ջերմաստիճանի և այցերի հետ կապված: Շատ ծնողներ խուսափում են իրենց երեխաներին ուղարկել դպրոց կամ մանկապարտեզ: Երեկվա տվյալներով` հանրապետությունում 432 երեխայի թույլ չի տրվել հաճախել դպրոց, այսինքն` անգամ թեթև նախանշանների դեպքում միջոցառումներ են իրականացվում»,- ասաց Վանյանը` հավելելով, որ այս պահին Երևանում միայն 15 դպրոց կա, որտեղ դասասենյակների ջերմաստիճանը սահմանված ջերմաստիճանից ցածր է: Այս առումով, ըստ Վանյանի, խնդրահարույց է մարզերի դպրոցների վիճակը, որոնցում կաթսայատուն էլ չկա:

Խոսելով գրիպից մահվան դեպքերի մասին` նա նշեց, որ գրիպին լուրջ չեն վերաբերվում, ու շատերը մտածում են` նորագոյացությունից կամ մեկ այլ հիվանդությունից կարելի է մահանալ, իսկ գրիպից` ոչ: Վանյանի խոսքով` դրա համար էլ գրիպով հիվանդացության ժամանակ բժշկի են դիմում, երբ վիճակն արդեն շատ է բարդացած լինում: «Հայաստանում H1N1-ով պայմանավորված մահվան դեպք է գրանցվել. մահացածը կին է, որը համակցված այլ հիվանդություններ ևս ուներ: Եթե թեթևակի նախանշանների դեպքում դիմեք բժշկի, շատ արագ բուժումը կկազմակերպվի: Բացի այդ` պետք չէ ինքնաբուժությամբ զբաղվել, այսինքն` պետք է այն կարծրատիպը կոտրել, որ` դե, թեթևակի հարբուխ է, էլի: Հարբուխի դեպքում էլ պետք է դիմել բժշկի: Մյուս կողմից, սակայն, չպետք է խուճապի մատնվել ու հասկանալ, որ այնպես չէ` գրիպով վարակվեցիր և մեկ օրվա մեջ մահացար, ուղղակի անհրաժեշտ է հետևել»,- ասաց Վանյանը` հավելելով, որ վերակենդանացման բաժանմունքներում սուր շնչառական վարակներով հիվանդներ ևս կան:

Նա հիշեցրեց, որ առողջապահության նախարարությունը խոցելի խմբերին անվճար պատվաստում է` հղիներին, երեխաներին, տարեցներին, բուժաշխատողներին, քրոնիկ հիվանդներին: «Սակայն ունենք բոլորովին այլ պատկեր` ոչ խոցելի խմբերը գալիս և պատվաստվում են, իսկ խոցելի խմբերը` ոչ: Օրինակ` հղիների 1.6 տոկոսը, իսկ երեխաների` 2.3 տոկոսն է միայն պատվաստվել: Ես կրկին հորդորում եմ` չվախենալ պատվաստումից, դրանք զերծ կպահեն ձեզ վտանգավոր հետևանքներից»,- ասաց Վանյանը:

Դավոսյան առաքելություն
24 Հունվարի 2019, 14:20 Դավոսյան առաքելություն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica