close
Եղանակը Երևանում
24 Մարտի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Մար 2019
USD1485.86
GBP1636.57
EUR1549.22
RUB17.58
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մհեր Ենոքյանի գործով ճնշումներ չեն եղել, եթե մեկը նման բան ասի, կհայտնվի դատարանում. Դավիթ Սանասարյան

Իրավունք

11 Հունվարի 2019, 15:40
 Մհեր Ենոքյանի գործով ճնշումներ չեն եղել, եթե մեկը նման բան ասի, կհայտնվի դատարանում. Դավիթ Սանասարյան

Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը հերքում է, թե իր մամուլի խոսնակ Զարուհի Մեժլումյանն օգտագործում է վարչական լծակներ՝ Իոսիֆ Աղաջանովի սպանության մեջ մեղադրված ու ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանին արդարացնելու համար։

«Չի համապատասխանում իրականությանը, նման բան չկա: Այս երկու օրը փորձում են ինչ-որ բարձր արժեքներից խոսել, ինչ-որ սլաքներ են ուղղում, նրանց նպատակը մեկն է, բայց չեմ ուզում ասել... Նրանցից հարցրեք նրանց նպատակը: Սուտ է, սուտ է, որևէ մեկը, եթե ասի, կհայտնվի դատարանում»,- ասաց Դավիթ Սանասարյանը՝ հավելելով, որ  եթե որևէ մեկն ապացույցի, որ  ինքը, իր աշխատակիցները որևէ պետական պաշտոնյայի ասել են, որ «այս հարցով սենց զբաղվեք, խոստանում եմ՝ հրաժարական կտամ ու այլևս քաղաքականությամբ չեմ զբաղվի»։

Պետական վերահսկողական ծառայության պետը նշեց, որ հպարտանում է իր մամուլի խոսնակով։ «Իր ծառայությունը բավականին բարձր մակարդակի է իրականացնում, ու նրա աշխատանքը բացառապես պետական վերահսկողական ծառայության ֆունկցիաների մեջ է մտնում: Ավելին` Զարուհի Մեժլումյանին երբ խնդրեցի, որ աշխատանքի անցնի, նա ասաց, որ նման հարձակումներ կարող են լինել, ու այդ անձանց անունները տվեց։ Ես ասել եմ՝ կապ չունի որևէ հարձակում, մենք այստեղ պրոֆեսիոնալ գործի մեջ ենք, ու Զարուհի Մեժլումյանը ոչ մի վայրկյան անգամ աշխատանքի ժամին այլ հարցով չի զբաղվել»,- ասաց Սանասարյանը։

Հիշեցնենք, որ 22 տարի առաջ սպանված Իոսիֆ Աղաջանովի հարազատները բաց նամակ էին  հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին և Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, որում ասվում է.

«Մեծարգո պարոնայք,

Մենք տեղեկացել ենք, որ արդարադատության նախարարարի գլխավորությամբ գործող ներման հանձնաժողովը օրերս դրական եզրակացություն է տվել մարդասպան Մհեր Ենոքյանի ներման հարցին: Սա աննախադեպ և անթույլատրելի երևույթ է` հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ հանձնաժողովը իր վրա կրել է ճնշումներ Մհեր Ենոքյանի կնոջ՝ Զարուհի Մեժլումյանի կողմից (նրանք պաշտոնապես ամուսնացել են 2013 թվականին)։ Փաստացի ստեղծվել է իրավիճակ,որ, Զարուհի Մեժլումյանը լինելով ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի լրատվական ծառայության ղեկավարը, օգտագործում է իր պաշտոնական լծակները ցանկալի արդյունքին հասնելու համար: Այս տարիների ընթացքում ներկայացնելով կեղծ տեղեկատվություն այն մասին, որ իբր Մհեր Ենոքյանը անմեղ է՝ սույն տիկինը արդարության շղարշի ներքո փաստացի պայքար է ծավալել ընդամենը իր կողակցին տուն վերադարձնելու համար: Մենք խնդրում և հորդորում ենք ձեր իրավասության տակ գտնվող այս հարցին տալ արդարացի լուծում: Այդ լուծմանը հանգելու համար ձեզ կօգնի այն տեսանյութը, որը մենք այսօր ուղարկել ենք: Խնդրում ենք դիտել այդ տեսանյութը՝ չնայած նրան, որ այն դաժան եւ մարդկային ներաշխարհը տակնուվրա անող տեսանյութ է: Խնդրում ենք որոշում կայացնել Ձեր խղճի մտոք։

Հարգանքով`
Ծնողներ՝
Միխայիլ Աղաջանով
Նելլի Ահարոնովա
Քույր՝ Ելենա Աղաջանովա»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica