close
Եղանակը Երևանում
24 Մարտի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Մար 2019
USD1485.86
GBP1636.57
EUR1549.22
RUB17.58
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԵՊՀ-ի գործը գնալու է դատարան, իսկ Արամ Սիմոնյանի հետ առճակատում ես չունեմ. Դավիթ Սանասարյան

Հասարակություն

11 Հունվարի 2019, 15:37
 ԵՊՀ-ի գործը գնալու է դատարան, իսկ  Արամ Սիմոնյանի հետ առճակատում ես չունեմ. Դավիթ Սանասարյան

ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանն այսօր հրավիրած ասուլիսում անդրադարձավ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հայտարարություններին՝ որակելով դրանք մանիպուլյացիա և իրականությունից կտրված:

«Նրա ասածները որևէ կերպ չեն կարող իրավիճակ փոխել: Ներկայիս և նախկին բոլոր պաշտոնյաներին խորհուրդ չեմ տա Արամ Սիմոնյանի օրինակին հետևել և ենթադրել, թե քաղաքական հետապնդում է իրականացվում: Արամ Սիմոնյանը ներկայացնում է, որ ինքը Հանրապետական կուսակցությունից է, դրա համար է այս ամենը: Կլինեն ՀՀԿ-ից, ՔՊ-ից, թե` այլ կուսակցությունից, պաշտոնյաները չպետք է փորձեն որևէ ճչոցով մոլորեցնել մարդկանց: Պարոն Սիմոնյանը մանիպուլացնող, իրականությունից կտրված, մեր ասածի հետ կապ չունեցող բաներ է խոսում: Նա փաստ չի ներկայացնում, ինքնապաշտպանական ռեակցիաներ են»,- ասաց նա:

Ըստ Սանասարյանի՝ իրականությանը չի համապատասխանում Արամ Սիմոնյանի այն հայտարարությունը, թե ինը միլիարդի գնումներ են ուսումնասիրվել, իրականում ուսումնասիրվել են 2,5 միլիարդի գնումներ, և ոչ թե «500 միլիոն դրամի չափով մտահոգություններ են եղել»,  ինչպես ասում է ԵՊՀ ռեկտորը, այլ հայտնաբերվել են ավելի քան 800 միլիոն դրամի չարաշահումներ։ 

Դիտարկմանը, որ Արամ Սիմոնյանը  պատրաստվում է իրեն դատի տալ՝ իր բարի համբավն արատավորելու համար, Սանասարյանը պատասխանեց․ «Թող դատի տա ու վիճարկի ուսումնասիրությունների արդյունքները»։

Ի դեպ, Սանասարյանը նշեց, որ ԵՊՀ-ում իրենց ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա հետագայում գործ է հարուցվելու: «Ես երաշխավորում եմ, որ այս գործը գնալու է դատարան, իսկ Արամ Սինոնյանի հետ առճակատում  ես չունեմ: Երբ նա ասում է, որ ամբողջ Հայաստանին իրավաբաններ են մատակարարում, ապա պետք է ասեմ, որ հենց այդ իրավաբաններն են այդ խախտումները բացահայտել: Ստացվում է, որ լավ իրավաբանները մեզ մոտ են, իրենք վատ իրավաբաններով պաշտպանվում են»,- շեշտեց նա:

Սանասարյանը տեղեկացրեց, որ Պետական վերահսկողական ծառայությունը չի ուսումնասիրել Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղում կամ հանգստյան տներում գնման գործընթացները, քանի որ դրա համար ժամանակ և ռեսուրս չեն ունեցել:

Միաժամանակ, ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետը տեղեկացրեց, որ ուսումնասիրություններ են սկսել Երևանի պետական բժշկական համալսարանում:

Հանդիպմանը ներկա` ՊՎԾ սոցիալական ոլորտի վերահսկողության պետի պաշտոնակատար Դավիթ Ադիյանը հարկ համարեց մանրամասնել ԵՊՀ-ում հայտնաբերված չարաշահումները:  «Օրինակ՝ 2015 թվականին ԵՊՀ-ում շինարարություն իրականացնելու համար հայտարարվել է գնումների ընթացակարգ, դրան մասնակցել է 9 անձ, մասնակիցներից 8-ը ներկայացրել է 210-279 մլն դրամի գնային առաջարկ՝ առանց ԱԱՀ-ի, մեկ անձ՝ 390 մլն դրամի։ Բոլոր մասնակիցների հայտերը մերժվել են՝ բացի 390 մլն դրամ ներկայացնող անձի հայտից։ Պետական վերահսկողական ծառայության կողմից կատարվել է ուսումնասիրություն՝ պարզելու 8 հայտերի մերժման հիմքերը, և պարզվել է, որ այդ մերժումների գերակշիռ մասը եղել է ոչ հիմնավոր։ Շինարարության ծավալները ևս ուսումնասիրվել են, և բացահայտվել է 24 մլն դրամի ծավալային հավելագրում, 17 մլն դրամի նախատեսված գներից թանկ գնով շինաշխատանքների իրականացում և գերշահույթ: Ընկերության, որն այդ բարձր արժեքով պայմանագիր է կնքել և իրականացրել շինաշխատանքներ, եկամուտների 90 տոկոսը ԵՊՀ-ի հիմնադրամից է, այսինքն՝ ստեղծվել և աշխատել է բացառապես ԵՊՀ-ի համար»,- նշեց նա՝ հավելելով, որ խախտումներ են եղել նաև բուհական պահնորդական ծառայության իրականացման ոլորտում։ Նախ՝ պահնորդական ծառայություն իրականացնողների համար նշվել են այնպիսի  պահանջներ, որոնք համարվում են գնումների մասին օրենքի խախտումներ, սակայն հետո հաղթող է ճանաչվել այն կազմակերպությունը, որը չի համապատասխանել առաջադրված պահանջներին:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica