close
Եղանակը Երևանում
3 Դեկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
3 Դեկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Զախարովան մեկնաբանել է Լուկաշենկոյի սպառնալիքները

Աշխարհ

11 Հունվարի 2019, 15:36
 Զախարովան մեկնաբանել է Լուկաշենկոյի սպառնալիքները

Մոսկվայի` Մինսկի հետ ռազմավարական  փոխգործակցությունը  զարգացնելու ուղեգիծը կասկածի ենթակա չէ: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան. հայտնում է РИА Новости-ն:

Հիշեցնենք, որ երեկ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է կորցնել Բելառուսին` որպես արևմտյան ուղղությամբ դաշնակցի, եթե կողմերը չպայմանավորվեն նավթային ոլորտում հարկային մանևրի հետ կապված կորուստների փոխհատուցման հարցում:

«Ինչ վերաբերում է պարոն Լուկաշենկոյի ասածերին… Բելառուսը մեր վստահելի դաշնակիցն է, գործընկերը: Մինսկի հետ ռազմավարական փոխգործակցության ընդլայնման ուղեգիծը կասկածի ենթակա չէ: Դա ամրագրված է մասնավորապես մեր երկրի արտաքին քաղաքականության հայեցակարգում: Մենք կարծում ենք, որ Միութենական պետության շրջանակում դեռ շատ բան կարելի է անել ինտեգրման ձևաչափի արդյունավետությունը բարձրացնելու համար: Այդ նպատակով ստեղծվել է համապատասխան ռուս-բելառուսական աշխատանքային խումբ»,- ասել է Զախարովան:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica