close
Եղանակը Երևանում
24 Հունվարի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Հնվ 2019
USD1485.18
GBP1629.86
EUR1550.92
RUB17.33
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թուրքիայում հայ պատգամավորի ամուսինը մահվան սպառնալիքներ է ստանում հայերի իրավունքները պաշտպանելու համար

Տարածաշրջան

11 Հունվարի 2019, 15:19
 Թուրքիայում հայ պատգամավորի ամուսինը մահվան սպառնալիքներ է ստանում հայերի իրավունքները պաշտպանելու համար

Թուրքիայում ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության հայ պատգամավոր Սելինա Դողանի ամուսինը՝ փաստաբան Էրդալ Դողանը, հայերի իրավունքները պաշտպանելու համար մահվան սպառնալիքներ է ստանում: Ըստ Artigercek-ի` նա ենթարկվում է նաև հետապնդումների:

Օրեր առաջ Դողանի գրասենյակի մոտ անհայտ երիտասարդների խումբ է երևացել, որոնք հարցեր են տվել փաստաբանի աշխատանքի գալու եւ աշխատանքից դուրս գալու ժամերի վերաբերյալ: Գրասենյակի անվտանգության տեսախցիկները ֆիքսել են այդ երիտասարդների դեմքերը, եւ տեսագրությունը փաստաբանը հանձնել է ոստիկանությանը: 

Էրդալ Դողանը հայտնի է Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչների իրավունքների ակտիվ պաշտպանությամբ: Նա Հրանտ Դինքի սպանությունից հետո եղել է նրա ընտանիքի փաստաբանը:

Դավոսյան առաքելություն
24 Հունվարի 2019, 14:20 Դավոսյան առաքելություն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica