close
Եղանակը Երևանում
24 Հունվարի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Հնվ 2019
USD1485.18
GBP1629.86
EUR1550.92
RUB17.33
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Զախարովան բարկացրել է ադրբեջանցիներին

Աշխարհ

11 Հունվարի 2019, 15:10
 Զախարովան բարկացրել է ադրբեջանցիներին

Ադրբեջանում ազգային հատկանիշով ՌԴ քաղաքացիների ձերբակալությունը և արտաքսումը նրանց իրավունքների կոպիտ խախտում է: Այդ մասին ավանդական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նշենք, որ դեկտեմբերի 29-ին Արդբեջանը թույլ չի տվել Ադրբեջան մուտք գործել Քրիստինա Գևորգյանին, որը ցանկանում էր տոներն անցկացնել Բաքվում:

«Տոների ընթացքում եղել են միջադեպեր: Մենք գրանցել ենք դրանք նաև նախկինում: Մենք մշտապես բարձրացում ենք այդ հարցը ադրբեջանական կողմի մոտ, ասել, որ նման դեպքերը, ցավոք, ավանդույթ են դառնում` ոչ ճիշտ և ոչ լավ»,- ասել է Զախարովան:

Ըստ նրա` նման դեպքերը հակասում են մի շարք ռուս-ադրբեջանական համաձայնագրերի ոգուն ու տառին:

Նշենք, որ ադրբեջանական Haqqin.az-ը կայքր վերնագրել է նյութը այսպես` «Զախարովան դարձյալ «վրա է տվել» Ադրբեջանին»: Կայքը մեղադրում է  Զախարովային հայամետ դիրքորոշման մեջ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica