close
Եղանակը Երևանում
25 Հունիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Հնս 2019
USD1477.07
GBP1608.65
EUR1542.91
RUB17.61
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայաստանում կուսակցական համակարգը կոլապսի մեջ է. Ալեքսանդր Իսկանդարյան

Քաղաքական

11 Հունվարի 2019, 15:03
 Հայաստանում կուսակցական համակարգը կոլապսի մեջ է. Ալեքսանդր Իսկանդարյան
Արտաքին քաղաքականության առումով ներկայիս իշխանությունը պահպանում է մինչ այդ Հայաստանի վարած քաղաքականությունը, և այս հարցում ցնցումներ չեն լինի: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը` խոսելով ընթացիկ տարում սպասվող փոփոխությունների վերաբերյալ իր կանխատեսումների մասին: Նրա խոսքով` արտաքին քաղաքականության մեջ դինամիկա կա, բայց տարվող քաղաքականության ուղեգիծը չի փոխվել, ինչը ողջամիտ է: 
 
Ըստ քաղաքագետի` մենք այժմ մի մեծ խնդրի առաջ ենք կանգնել` կուսակցական համակարգը կոլապսի մեջ է: «Ասում են` ընդդիմություն չկա, բայց, իմ կարծիքով, խնդիրն ավելի լայն շրջանակներ է ընդգրկում, և կուսակցությունները զարգացում չեն ապրում: Ընդդիմություն, կարծում եմ, ընթացքում պետք է ձևավորվի: Իշխանության են եկել մարդիկ, որոնք շատ փորձ չունեն, իսկ անելիքները շատ են: Իներցիայով երկար առաջ գնալ չենք կարող: Դեմոկրատիան միայն ընտրությունը չէ, այն մի ամբողջ մշակույթ է: Ճիշտ է, իշխանության հանդեպ վստահություն կա, բայց եթե անկեղծ լինենք, ապա այդ աջակցությունը հասարակության կողմից միայն մեկ անձի համար է` Նիկոլ Փաշինյանի»,- ասաց Իսկանդարյանը:
 
Նրա խոսքով` իշխանության են եկել մարդիկ, որոնց մեծ մասին հասարակությունը չի ճանաչում:
 
Քաղաքագետի կարծիքով` հետաքրքիր և բարդ տարի է սպասվում, և փոփոխությունները հաշվի առնելով` հույսեր ու մարտահրավերներ կան: 
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica