close
Եղանակը Երևանում
31 Մայիսի 2020
+22°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
31 Մայ 2020
USD1483.91
GBP1597.53
EUR1533.66
RUB16.83
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ռուսական ռազմական ոստիկանությունը հսկողություն է իրականացնում Մանբիջում` համաձայն ձեռք բերված պայմանավորվածության

Աշխարհ

11 Հունվարի 2019, 14:48
 Ռուսական ռազմական ոստիկանությունը հսկողություն  է իրականացնում Մանբիջում` համաձայն ձեռք բերված պայմանավորվածության

Ռուսական ռազմական ոստիկանությունը հսկողություն  է իրականացնում Մանբիջում` համաձայն ձեռք բերված պայմանավորվածության: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան. հայտնում է РИА Новости-ն:

«Այդպիսին է եղել է պայմանավորվածությունը»,- ասել է նա` պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ է Մանբիջում հսկողություն իրականացնում ռուսական ռազմական ոստիկանությունը, ոչ թե քրդական ուժերը:

Ավելի վաղ հայտնել ենք, որ The Washington Post-ը գրել էր, որ Սիրիայում քրդական միավորումները և թուրքական բանակը հույսեր են կապում ՌԴ-ի հետ` լուծելու համար այն խնդիրները, որոնք ծագել են այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Սիրիայից զորքերը դուրս բերելու մասին: Քրդական աղբյուրների համաձայն` նրանք արդեն դիմել են ռուսական կողմին` սիրիական կառավարության հետ գործարք կնքելու համար: Ըստ թերթի` քրդերն այդպես փորձում են կանխել թուրքական ուժերի հարձակումը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica