close
Եղանակը Երևանում
24 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Օգս 2019
USD1475.99
GBP1581.09
EUR1526.40
RUB17.25
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ասել, թե Ղազախստանում հստակ հակահայկական վերաբերմունք կա, ճիշտ չէ. Ալեքսանդր Իսկանդարյան

Քաղաքական

11 Հունվարի 2019, 14:30
 Ասել, թե Ղազախստանում հստակ հակահայկական վերաբերմունք կա, ճիշտ չէ. Ալեքսանդր Իսկանդարյան

Ասել, թե Ղազաստանում հայերի հանդեպ հատուկ վերաբերմունք կա, սխալ կլինի: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը` անդրադառնալով Ամանորի գիշերը Ղազախստանի Կարագանդա քաղաքում հայերի մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքին: Նրա խոսքով` նույնը չես կարող ասել կովկասցիների հանդեպ ղազախների վերաբերմունքի մասին, իսկ հայերին, բնականաբար, նույնպես դասում են կովկասցիների շարքը:

«Ասել, թե Ղազախստանում հստակ հակահայկական վերաբերմունք կա, ճիշտ չէ: Ղազախստանը բարդ երկիր է, դրան գումարած` տեղի բնակիչները դժգոհ են իշխանություններից և ցանկացած կերպ ցույց են տալիս դա: Այսինքն` Կարագանդայի ծեծկռտուքին հաջորդած ցույցերի ժամանակ նույնպես իրենց իշխանության հանդեպ էին վերաբերմունք ուզում ցույց տալ: Մյուս կողմից` իհարկե, կային նաև հակահայկական կոչեր: Դեպքի հետ կապված բնական էր ադրբեջանական կողմի արձագանքը, շահագրգռվածությունը»,-ասաց Իսկանդարյանը` հավելելով, որ հայկական մամուլը, սակայն, հրապարակում էր լուրեր չստուգված աղբյուրներից:

Խոսելով Հայաստանի և Ղազախստանի` դեպքի առնչությամբ պաշտոնական արձագանքների վերաբերյալ` քաղաքագետը նշեց, որ երկու կողմերն էլ շատ ադեկվատ են արձագանքել: «Ղազախական կողմը տվել էր պաշտոնական ու չեզոք ինֆորմացիա, կան ձերբակալվածներ, իսկ հայկական կողմն արել է այն ամենը, ինչ պետք է արվեր: Բավական ակտիվ էր Ղազախստանում մեր դեսպանի աշխատանքը, բացի այդ` մեր ԱԳՆ-ն էլ բավական ադեկվատ գործեց»,- ասաց Իսկանդարյանը:

Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Yandex.Metrica