close
Եղանակը Երևանում
24 Հունվարի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Հնվ 2019
USD1485.18
GBP1629.86
EUR1550.92
RUB17.33
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Եթե Նիկոլ Փաշինյանն ուշադիր լիներ, ապա կտեսներ` 2018–ի գնաճը կազմել է ոչ թե 1.8, այլ 2.5%. Հրանտ Բագրատյան

Տնտեսական

11 Հունվարի 2019, 10:23
 Եթե Նիկոլ Փաշինյանն ուշադիր լիներ, ապա կտեսներ` 2018–ի գնաճը կազմել է ոչ թե 1.8, այլ 2.5%. Հրանտ Բագրատյան

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե 2018-ի գնաճը կազմել է 1.8%։ Բագրատյանը, մասնավորապես, գրել է.

«Վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ ի հեճուկս չուզողների 2018-ի գնաճը կազմել է 1.8%։ Այս առումով նա գոհունակություն է հայտնել ԿԲ և կառավարության աշխատանքից։ Պարտավոր եմ նշել հետևյալը։ Նախ, եթե վարչապետն ուշադիր լիներ, ապա կտեսներ, որ 2018-ի գնաճը եղել է 2.5% և ոչ թե 1.8 (տես՝ https://www.armstat.am/file/doc/99511863.pdf)։

Խոսքը տարվա միջին գնաճի մասին է և ոչ թե ծայրակետային։ Հայ սպառողը 2018-ին ապրանքների ու ծառայությունների համար վճարել է 2.5% ավելի, քան 2017-ին։ Մինչդեռ ոչ 1.8-ով և ոչ էլ 2.5-ով ուրախանալ չի կարելի (վերջին տարիներին, դժբախտաբար, գնաճը միշտ էլ ցածր է եղել)։ Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ տնտեսական աճի արագացման համար պետք է 4.5-6% գնաճ։ Ցածր գնաճը 2018-ին ցածր տնտեսական աճի (5-5.5%) պատճառներից մեկն է։ Մեզ պետք է, որ մարդիկ շատ փող ստանան, այլ ոչ թե կառչեն անփոփոխ գներից»։

Դավոսյան առաքելություն
24 Հունվարի 2019, 14:20 Դավոսյան առաքելություն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica