close
Եղանակը Երևանում
24 Հունվարի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Հնվ 2019
USD1485.18
GBP1629.86
EUR1550.92
RUB17.33
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Իմ քայլը» խմբակցության նիստում քննարկվել է գալիք աշխատանքների տրամաբանությունը և գործելաոճը. Ալեն Սիմոնյան

Քաղաքական

10 Հունվարի 2019, 22:33
 «Իմ քայլը» խմբակցության նիստում քննարկվել է գալիք աշխատանքների տրամաբանությունը և գործելաոճը. Ալեն Սիմոնյան

Ազգային ժողովի նիստերի դահլիճում տեղի ունեցող «իմ քայլը» խմբակցության նիստում քննարկվել են տարբեր հարցեր և տրվել պատասխաններ: Այդ մասին լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը, ով նշեց, որ 3 ժամ տևած նիստն ընդմիջվել է և կշարունակվի: Նիստին մասնակցում է նաև վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Մտքեր են փոխանակվել, հարցեր են տրվել և ստացվել պատասխաններ: Քննարկվել են երկրի արտաքին, ներքին քաղաքականությանը, ԱԺ-ի գործունեությանը վերաբերող հարցեր: Խմբակցության նիստում քննարկվել է նաև գալիք աշխատանքների տրամաբանությունը և գործելաոճը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Ալեն Սիմոնյանը:

Հարցին, արդյոք քննարկվել է ԱԺ ընդդիմադիր պատգամավորի ընտրության հարցը՝ Սիմոնյանը դրական պատասխան տվեց, սակայն ավելացրեց, որ դեռևս որոշում չունեն: Մյուս հարցին, արդյոք խմբակցությունն այդ հարցի շուրջ միասնական քվեարկություն կունենա՝ ԱԺ պատգամավորն ասաց. «Բոլոր քննարկումները պետք է ծավալենք ներսում և ընդհանրապես դրանք պետք է լինեն միասնական, այդ պարագայում ևս»:

Դավոսյան առաքելություն
24 Հունվարի 2019, 14:20 Դավոսյան առաքելություն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica