close
Եղանակը Երևանում
17 Հուլիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Հլս 2019
USD1476.74
GBP1593.49
EUR1535.47
RUB17.60
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Լարսին այլընտրանք գտնելու հարցի շուրջ բանակցություններ, քննարկումներ տարվում են. Հակոբ Արշակյան

Քաղաքական

10 Հունվարի 2019, 15:44
 Լարսին այլընտրանք գտնելու հարցի շուրջ բանակցություններ, քննարկումներ տարվում են. Հակոբ Արշակյան

Լարսին այլընտրանք գտնելու հարցի շուրջ բանակցություններ, քննարկումներ տարվում են: Այս մասին կառավարության նիստի ավարտից հետո լրագրողներին ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը` պատասխանելով հարցին, թե նախորդ իշխանությունը հայտարարում էր, որ Լարսին այլընտրանք գտնելու ուղղությամբ քննարկումներ են գնում, արդյո՞ք այսօր այդ ուղղությամբ քննարկումները շարունակվում են:

Արշակյանը նշեց, որ քննարկումներ, այո, ընթանում են, սակայն արդյունքների մասին  որևէ ինֆորմացիա այս պահին չի կարող հրապարակել: «Հաշվի առնելով այն սահմանափակումները, որոնք ունենք, այս պահին չեմ ցանկանա որևէ մեկնաբանություն անել, որպեսզի բանակցային գործընթացին վնաս չհասցնեմ: Բացի այդ`  դրանք եռակողմ բանակցություններ են, և որպես երրորդ կողմ` չեմ ուզում այս պահին մեկնաբանություններ անել»,- ասաց նա:

Արշակյանը նշեց, որ խոսքը Փոթի-Նովոռոսիյսկ ճանապարհի մասին չէ, քանի որ այնտեղ մենք լաստանավային ճանապարհ ունենք, և չի կարծում, որ այնտեղ խնդիր կա: «Այդտեղ մի պահ մեկնաբանությունների առիթ էր դարձել «Հարավկովկասյան երկաթուղիներ»-ի և մեր տնտեսվարողների միջև եղած տնտեսական բանավեճը գնի և ծավալների ապահովման հետ կապված: Լաստանավային ճանապարհը ըստ անհրաժեշտության է գործում, և այդտեղ մենք դադարեցում չունենք»,- հայտնեց նա:

Արշակյանը տեղեկացրեց նաև, որ ՌԴ իր գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ բանակցություն է եղել այն մասով, որ Ռուսաստանն իր սահմանային անցակետերի արդիականացման մասով ծրագիր ունի, և Լարսը նույնպես պետք է ներգրավված լինի այդ ծրագրում` որպես կրիտիկական անցակետ և ՀՀ-ի համար կարևորագույն կետ: «Գլոբալ արդիականացում է տեղի ունենում, որը կմեկնարկի այս տարի: Այդ արդիականացումները ենթակառուցվածքներին նույնպես վերաբերելու են, այսինքն` ժայռերի քանդում, լայնացում պետք է լինի, և մենք բանակցություններ ենք վարում նաև, որպեսզի այդ սեզոնին բեռնափոխադրումների ընդհատումներ չլինեն»,- ասաց Արշակյանը:

Հեղեղումներ` Սոչիում
16 Հուլիսի 2019, 22:57 Հեղեղումներ` Սոչիում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica