close
Եղանակը Երևանում
24 Հունվարի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Հնվ 2019
USD1485.18
GBP1629.86
EUR1550.92
RUB17.33
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱԱԾ-ն պետք է մնա վարչապետի ենթակայության ներքո, իսկ ոստիկանության մասը կարելի է քննարկել. Արարատ Միրզոյան

Քաղաքական

10 Հունվարի 2019, 15:31
 ԱԱԾ-ն պետք է մնա վարչապետի ենթակայության ներքո, իսկ ոստիկանության մասը կարելի է քննարկել. Արարատ Միրզոյան

«Իմ քայլը» դաշինքը, որի առանցքում է  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, ինչպես նախկինում է ունեցել է իր մեծ ժողովրդավարությունը, շարունակելու է դա պահպանել, բայց պետք չէ մոռանալ, որ այս խմբակցությունը կառավարության հենարանն է և քաղաքական ուժը, որը ձևավորում է կառավարությունը, այստեղ եզրույթները չպետք է շփոթել. նորընտիր պատգամավորներին մանդատը հանձնելու հանդիսավոր արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը:

«Իհարկե,  «Իմ քայլը» դաշինքը ֆորմալ ընդդիմադիր խմբակցություն չի կարող լինել կառավարությանը, դա նոնսենս է, իրավաբանական նոնսենս»,- նշեց նա` պատասխանելով դիտարկմանը, թե իրական ընդդիմություն չկա, իսկ «Իմ քայլը» դաշինքի պատգամավորները հայտարարում են, որ իրենք են ընդդիմություն լինելու:

Միրզոյանը հայտնեց, որ կառավարության կառուցվածքի մասին օրենքը դեռ քննարկման փուլում է: «Կան բազմաթիվ առաջարկներ, պետք է սպասել վերջնական պատկերին»,- ասաց նա:

Դիտարկմանը` ԱԱԾ-ն ու ոստիկանությունը գտնվում են վարչապետի անմիջական ենթակայության տակ, երբ ՀՀԿ-ն էր նման օրինագիծ բերել, ինքն անձամբ դատապարտել էր դա` նշելով, որ վարչապետի ձեռքին են կենտրոնանում ուժային կառույցները, Միրզոյանն արձագանքեց. «Բազմաթիվ բաներ, իհարկե, փոխվելու են: Նախագիծը դեռ քննարկվում է»:

 Ճշտող հարցին`առաջարկելո՞ւ է, որ այդ կառույցները գտնվեն կառավարության վերահսկողության տակ, նա պատասխանեց. «Նաև դա է քննարկվում: Կլինի նախագծի վերջնական տեսք, այդ ժամանակ կխոսենք: Ես կարծում եմ, որ ԱԱԾ-ն, այնուամենայնիվ, պիտի շարունակի մնալ վարչապետի ենթակայության ներքո, իսկ ոստիկանության մասը կարելի է քննարկել»:

Դավոսյան առաքելություն
24 Հունվարի 2019, 14:20 Դավոսյան առաքելություն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica