close
Եղանակը Երևանում
24 Հունվարի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Հնվ 2019
USD1485.18
GBP1629.86
EUR1550.92
RUB17.33
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար ունի

Մշակույթ

9 Հունվարի 2019, 23:47
 Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար ունի

ՀՀ մշակույթի նախարարությունը որոշում է կայացրել Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել թատրոնի հանրային կապերի մենեջեր, դերասան Յուրի Իգիթխանյանին։

Այս մասին հունվարի 9-ին թատրոնի աշխատակազմին հայտնել է ՀՀ մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանը։ Նշանակումն արվել է վեց ամսով, որից հետո, ըստ օրենքի, կհայտարարվի մրցույթ տնօրենի թափուր պաշտոնի համար։

Ղարիբյանի խոսքով՝ 2018 թվականի դեկտեմբերի 30-ին լրացել էր թատրոնի նախկին տնօրեն Ֆրեդերիկ Դավթյանի պաշտոնավարման պայմանագրի ժամկետը:

«Համաձայն ՀՀ մշակույթի նախարարության որդեգրած նոր քաղաքականության՝ բոլոր ՊՈԱԿ-ներում մինչ այժմ նշանակված տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարները նոր անձինք են, սակայն սա չի նշանակում, որ նախկին տնօրեններն այլևս իրավունք չունեն մասնակցելուհայտարարված մրցույթին»,- նշել է փոխնախարարը։

Ղարիբյանը շնորհակալություն է հայտնել  Դավթյանին երկարամյա և արդյունավետ գործունեության համար։

Ֆրեդերիկ Դավթյանը թատրոնի տնօրենի պաշտոնը զբաղեցնում էր 1999 թվականից։ Որպես դերասան թատրոնում աշխատանքի է անցել 1993 թվականից։

Նոր նշանակումներ
23 Հունվարի 2019, 18:08 Նոր նշանակումներ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica