close
Եղանակը Երևանում
24 Մարտի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Մար 2019
USD1485.86
GBP1636.57
EUR1549.22
RUB17.58
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Զինակոչիկների ավտոբուսի միջադեպի բոլոր մասնակիցներին հայտնաբերելու միջոցառումները շարունակվում են

Իրավունք

9 Հունվարի 2019, 20:04
 Զինակոչիկների ավտոբուսի միջադեպի բոլոր մասնակիցներին հայտնաբերելու միջոցառումները շարունակվում են

ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության և ՀՀ ոստիկանության համատեղ օպերատիվ հետախուզական գործողությունների և բացատրական աշխատանքների արդյունքում հունվարի 9-ին ինքնակամ ռազմական ոստիկանություն է ներկայացել հունվարի 8-ին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում հարուցված քրեական գործով հետախուզվող Մերուժան Վարուժանի Ոսկանյանը: 

«Զինակոչիկներ տեղափոխող ավոտբուսի հետ կապված` հունվարի 8-ին արձանագրված միջադեպի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումները շարունակվում են»,- նշված է հաղորդագրության մեջ:

2019թ-ի հունվարի 8-ին, ժամը 10.30-ից մինչև 11.30-ը ինքնությունը չպարզված մի խումբ անձինք տարբեր ավտոմեքենաներով  հետապնդել են ՀՀ ՊՆ Կոտայքի զինկոմիսարիատի Նաիրիի բաժանմունքից ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան նորակոչիկներին տեղափոխող  «ՊԱԶ-32053» մակնիշի ՊՆ 3299 Տ զինհամարանիշի ավտոբուսը, որի ընթացքում ճանապարհի տարբեր վայրերում կտրելով ավտոբուսի ճանապարհը, ստեղծելով վթարային իրադրություն, հարկադրել են կանգ առնել, այդ ընթացքում դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, ոտքերով հարվածներ են հասցրել ավտոբուսի տարբեր հատվածներին և վնասել այն: Շարունակելով իրենց իրավախախտ գործողությունները՝ նշված անձինք Երևան քաղաքի Շարուրի փողոցում հերթական անգամ նույն եղանակով կանգնեցրել են ավտոբուսը, նրանցից երկուսը ոտքերով հարվածելով բացել են ավտոբուսի սրահի դռները և ներս մտնելով, բռնություն են գործադրել նորակոչիկներին ուղեկցող՝ այդ պահին ավտոբուսի սրահում գտնվող ՀՀ ՊՆ Կոտայքի զինկոմիսարիատի Նաիրիի բաժանմունքի տեսուչ Հ.Թ.-ի նկատմամբ, հարվածել վերջինիս դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածք, ինչպես նաև հայհոյանքներ հնչեցրել նրա հասցեին, իսկ այլ անձինք, քաշելով վարորդ Վ. Մ.-ի հագուստից, դուրս են բերել նրան ավտոբուսի վարորդի խցիկից:

Փաստի կապակցությամբ 08.01.2019թ. ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը, ՀՀ ոստիկանության հետ սերտ համագործակցությամբ, պարզել է միջադեպի բոլոր մասնակիցների և կասկածյալների ինքնությունը։ Անհրաժեշտ օպերատիվ աշխատանքներ են իրականացվում նրանց հայտնաբերելու ուղղությամբ։ Միջադեպից կարճ ժամանակ անց, ՌՈ և ՀՀ ոստիկանության համատեղ գործողությունների շնորհիվ պարզվել է, որ հանրային մեծ հնչեղություն ստացած այդ միջադեպի ակտիվ մասնակիցներից են 1996 թվականին ծնված, նախկինում դատապարտված Մերուժան Վարուժանի Ոսկանյանը և 1979 թվականին ծնված Գոռ Նորիկի Հակոբյանը։

ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանությունը հայտարարել է, որ միջադեպը սանձազերծած բոլոր մասնակիցները հայտնաբերվելու ու օրենքով սահմանված կարգով ենթարկվելու են պատասխանատվության, ինչպես նաև մեկ անգամ ևս կոչ է արել ձեռնպահ մնալ նմանատիպ՝ ոչ իրավաչափ վարքագծի դրսևորումներից։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica