close
Եղանակը Երևանում
24 Հունվարի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Հնվ 2019
USD1485.18
GBP1629.86
EUR1550.92
RUB17.33
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Էքզյուպերի, Գրին, Ռեմարկ` յուրահատուկ հրատարակություններով. տարին գրքառատ է լինելու

Մշակույթ

9 Հունվարի 2019, 17:32
 Էքզյուպերի, Գրին, Ռեմարկ` յուրահատուկ հրատարակություններով. տարին գրքառատ է լինելու

Հայ ընթերցողները 2019 թվականի ընթացքում հնարավորություն կստանան մայրենիով ընթերցել յուրահատուկ ու բազմազան գրքեր: «Էդիթ Պրինտ» հրատարակչության նախաձեռնությամբ այս տարի ընթերցողների սեղանին կդրվեն դասական և ժամանակակից հեղինակների բացառիկ նմուշների հայերեն թարգմանությունները:

Մասնավորապես, այս տարի ընթերցողներին հասանելի կլինի ֆրանսիացի գրող Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Միջնաբերդ» ստեղծագործությունը: Այն «Փոքրիկ իշխանը» գրքի հեղինակի ամենասիրելի ու վերջին գործն է: Էքզյուպերիի այս ստեղծագործությունն անավարտ է մնացել: «Միջնաբերդ»-ն այն ինքնատիպ գործերից է, որը կարդալով մարդն իսկապես վերափոխվում է: Այս գործի լույսընծայմամբ Էքզյուպերիի բնագրային թարգմանությունների հավաքածուն ամբողջական տեսք կստանա, քանի որ արդեն իսկ հայերեն են հրատարակվել ֆրանսիացի գրողի մյուս բոլոր գործերը:

Հայերեն թարգմանությամբ տարվա ընթացքում ընթերցողի սեղանին կդրվի նաև ժամանակակից ստեղծագործող, բեսթսելերների հեղինակ, հանրահայտ ամերիկացի գրող Ջոն Գրինի «Ալյասկայի որոնումներում» գիրքը: Գրքի համար Գրինն արժանացել է «Փրինց» մրցանակի: Գիրքը հայտնվել է նաև «10 լավագույն գրքեր դեռահասների համար» ցուցակում: Այն Գրինի առաջին մեծակտավ ստեղծագործությունն է:

Այս տարի հայ ընթերցողների դատին կհանձնվի նաև հայտնի գերմանացի գրող Էրիխ Մարիա Ռեմարկի «Ապրելու ժամանակը և մեռնելու ժամանակը» գործը: 1954 թվականին լույս տեսած այս վեպն առաջին անգամ է հրատարակվելու բնագրային ամբողջական թարգմանությամբ: Այս գործում Ռեմարկը պատերազմը ներկայացնում է մեկ այլ, բոլորովին նոր տեսանկյունից:

Հայերեն թարգմանությամբ լույս կտեսնեն նաև նոն ֆիքշն՝ բիզնես և մոտիվացիոն մի շարք գրքեր, որոնք օգնել են միլիոնավոր մարդկանց առավել հաջողակ լինել իրենց մասնագիտական և անձնական կյանքում: Մանուկներին ևս սպասվում են անակնկալներ՝ հեքիաթների ժողովածուների տեսքով:

Տարին գրքառատ է լինելու, և հայ ընթերցողները հետաքրքիր գրքերի պակաս չեն ունենա: Հրատարակչությունն ընթերցողներին մատուցելու է նաև այլ անակնկալներ:

Նոր նշանակումներ
23 Հունվարի 2019, 18:08 Նոր նշանակումներ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica