close
Եղանակը Երևանում
18 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Օգս 2019
USD1475.92
GBP1578.43
EUR1527.46
RUB17.22
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սա Երևանի ավագանին է, «детка», սա Ձեզ համար «Ազիզյանները» չի. Մարինա Խաչատրյանը` Հայկ Մարությանին

Բլոգեր

26 Դեկտեմբերի 2018, 12:47
 Սա Երևանի ավագանին է, «детка», սա Ձեզ համար «Ազիզյանները» չի. Մարինա Խաչատրյանը` Հայկ Մարությանին

«Երկիր ծիրանի» կուսակցության նախկին անդամ, Երևանի ավագանու նախկին անդամ Մարինա Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Պարոն Մարության,  մինչ Դուք զբաղված էիք «Ազիզյանների» հերթական սերիան նկարահանելով և եթերը անպարկեշտ, ցածրորակ ու հակադաստիարակչական տեքստերով լցնելով, Երևանի նախորդ ավագանու ընդդիմադիր ուժերն իրենց կյանքն ու առողջությունը չէին խնայում Երևանի կառավարումը փրկելու գործում։ 

Այդ մարդկանց ջանքերի շնորհիվ ավագանին սկսեց գործել որպես քաղաքապետարանի կառավարումն իրապես վերահսկող կառույց։ Կարծում եմ, պարզապես անշնորհակալ ու ամոթալի է նրանց կատարած աշխատանքը չտեսնելու տալը։ 

Ավելին, ես վստահ եմ, որ նաև նրանց գործունեության շնորհիվ հնարավոր եղավ իրականացնել հեղափոխություն և Ձեզ նվիրել քաղաքապետի աթոռը։ 

Ինչևէ, կատարած աշխատանքն ու պայքարը չտեսնելը Ձեր սուբյեկտիվ մոտեցումն ու խնդիրն է։
Քանի-որ Դուք այդքան «արդարամիտ» ու Երևանի բյուջեն «խնայող» դուրս եկաք, ապա, որպես այդ դաշտում «կռիվ տված» մարդ և ՀՀ հպարտ քաղաքացի, պահանջում եմ, որ Դուք. 

1. հրապարակայնորեն ներողություն խնդրեք Ձեր արտաբերած խոսքերի համար

2. դադարեցնեք ներկայիս ավագանու անդամներին 55 000 դրամ փոխհատուցում տրամադրելը, քանի-որ մենք համոզված չենք, որ նրանք այդ գումարը ստանալով ինչ-որ բարենպաստ գործ կկատարեն մեր քաղաքի համար

Սա Երևանի ավագանին է «детка», սա Ձեզ համար «Ազիզյանները» չի»:

Հիշեցնենք, որ երեկ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը մեղադրել էր Երևանի ավագանու «Լույս» դաշինքի անդամ Դավիթ Խաժակյանին 55 000 դրամ ստանալու ու ոչինչ չանելու մեջ: 


Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Yandex.Metrica