close
Եղանակը Երևանում
22 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Օգս 2019
USD1475.91
GBP1577.33
EUR1527.40
RUB17.25
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դատախազությունը վերաքննիչ բողոք կներկայացնի Գրիգորյանին կալանքից ազատելու որոշման դեմ

Իրավունք

22 Դեկտեմբերի 2018, 14:22
 Դատախազությունը վերաքննիչ բողոք կներկայացնի Գրիգորյանին կալանքից ազատելու որոշման դեմ

ՀՀ գլխավոր դատախազությունը վերաքննիչ բողոք կներկայացնի գներալ-լեյտենանտ մանվել Գրիգորյանին 25 մլն դրամ գրավի դիմաց  կալանքից ազատ արձակելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ:

Տեղեկությունը Yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։ 

«Դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացնելու դատարանի որոշման դեմ, քանի որ գրավի դիմաց նրան ազատ արձակելու հիմքերը բավարար չեն»,-ասաց Խաչատրյանը։ 

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը երեկ բավարարել էր Մանվել Գրիգորյանների պաշտպանների միջնորդությունը և նրա նկատմամբ կիրառվող կալանքը փոխարինել էր 25 մլն դրամ գրավով։ 

Նշենք, որ Մանվել Գրիգորյանը կալանավորվել է հունիսի 19-ին`Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանի որոշմամբ: Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու եւ նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի, դստեր` Այծեմնիկ Գրիգորյանի, Էջմիածին քաղաքի բնակիչներ Սեյրան Ազարյանի, Արմեն Հակոբյանի եւ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ իրեն պատկանող առանձնատներում պահելու համար, ինչպես նաեւ՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափի ուրիշի գույք հափշտակելու համար:

Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Yandex.Metrica