close
Եղանակը Երևանում
21 Հունիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Հնս 2019
USD1477.53
GBP1607.42
EUR1539.80
RUB17.55
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կորցրել ենք միջազգային կառույցում մեր պետության ներկայացուցչի որոշակի ազդեցությունը. քաղաքագետը՝ Խաչատուրովի հետկանչի մասին

Քաղաքական

21 Դեկտեմբերի 2018, 15:00
 Կորցրել ենք միջազգային կառույցում մեր պետության ներկայացուցչի որոշակի ազդեցությունը. քաղաքագետը՝ Խաչատուրովի հետկանչի մասին

ՀՀ-ին չի հաջողվելու  պահպանել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը՝ նշելով, որ արդեն ուշ  է մտածել, թե կարելի էր այլ կերպ գործել, քանի որ ոչինչ այլևս փոխել հնարավոր չէ:

«Այդ հաստիքն արդեն կորցրել ենք այս շրջափուլում, հատկապես` երբ Բելառուսի ներկայացուցիչն արդեն պտտվում է ՀԱՊԿ անդամ պետություններով, հանդիպել է այդ երկրների ղեկավարների հետ, որոնք նրան ընդունում են: Այսինքն՝  կա արդեն դիրքորոշում և որոշակիություն: Իհարկե, կոնսենսուսով է ընտրվելու Զասը, և  հարց է՝  Հայաստանը կկիրառի՞ վետոյի` իր իրավունքը նրա թեկնածության դեմ: Պետք է սպասել, հաջորդ տարվա սկզբին ՀԱՊԿ ղեկավարների հանդիպում կա»,- նշեց Սարգսյանը:

Հարցին՝ սա կարելի՞ է համարել ՀՀ-ի դիվանագիտական պարտություն, քաղաքագետը պատասխանեց. «Անկախ ՀԱՊԿ-ի հզոր լինել- չլինելուց,  մենք կորցրել ենք միջազգային կառույցում մեր պետության  ներկայացուցչի որոշակի ազդեցությունն այդ ոլորտում»:

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար,  ՀՀ նախագահի խորհրդական Թևան  Պողոսյանը համաձայն է՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանը չի ունենա ներկայացուցիչ, և սրանից պետք է դասեր քաղել: «Պետք է այնպիսի քաղաքականություն վարենք, որ օգտվենք ստեղծված իրավիճակից: Այսինքն՝ եթե պետք է թեկնածուի հարցում զիջումների գնալ, բայց այլ տեղերում ավելի հետաքրքիր բաներ ձեռք բերել,  որոնք ավելի կարևոր են լինելու, սրանք բանակցային տարբերակների մեջ են»,- ամփոփեց նա:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica