close
Եղանակը Երևանում
22 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սերժ Սարգսյանը հրաժարվել է հանձնել 5 շրջանները. Լուկաշենկո

Արցախ

14 Դեկտեմբերի 2018, 17:12
 Սերժ Սարգսյանը հրաժարվել է հանձնել 5 շրջանները. Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր ռուսաստանցի լրագրողներին պատմել է Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում Ռուսաստանի և Բելառուսի մասնակցության վերաբերյալ ավելի վաղ բարձրաձայնված առաջարկների մասին. հայտնում է Белта-ն:

Նա նշել է, որ այդ հարցը քննարկվել է Երևանում ՀԱՊԿ գագաթնաժողովներից մեկի ժամանակ, երբ ՀՀ նախագահը Սերժ Սարգսյանն է եղել:

Լուկաշենկոն կոչ է արել Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին` միասին լուծել այդ հարցը՝ գնալով փոխզիջումների: Ընդ որում`  Բելառուսն ու Ռուսաստանը համաձայնեցված դիրքորոշում են որդեգրել՝ խոստանալով անհրաժեշտության դեպքում ռազմական ստորաբաժանում մտցնել` որոշակի երաշխիքներ ապահովելու համար:

«Հետո արդեն անկեղծ ասացի՝ լսի'ր, ինչպես նրանք են ասում, օկուպացրել եք 7 շրջան: Եվ մենք Պուտինի հետ կոնսոլիդացված դիրքորոշում որդեգրեցինք (դա եղել է Երեւանում ՀԱՊԿ հանդիպման ժամանակ), ասացինք՝ Սե'րժ, տուր այդ 5 շրջանները, ի՞նչ իմաստ ունի դրանք պահելը, երբ դրանք դատարկ են: Նա ասաց՝ եթե ես վերադարձնեմ, նրանք ճանապարհը կփակեն, կօկուպացնեն Ղարաբաղը և այլն: Եվ մենք Պուտինի հետ հստակ խոստացանք, որ զորքեր կմտցնենք և դա թույլ չենք տա (ադրբեջանցիների ներկայությամբ է ասվել): Նա ասաց. «Ոչ, մենք դրան չենք գնա, մենք դա չենք ուզում», -պատմել է Լուկաշենկոն` նշելով, որ զարմացել է այդ դիրքորոշումից:

Ասիկա մեր պարտութիւնը չէ
22 Հունիսի 2021, 10:28 Ասիկա մեր պարտութիւնը չէ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica