close
Եղանակը Երևանում
24 Հունվարի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Հնվ 2019
USD1485.18
GBP1629.86
EUR1550.92
RUB17.33
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Խորհրդարան` առանց ընդդիմության, լիբերալիզմ` առանց դեմոկրատիայի

Հարթակ

10 Դեկտեմբերի 2018, 17:33
 Խորհրդարան` առանց ընդդիմության, լիբերալիզմ` առանց դեմոկրատիայի

Անկախությունից ի վեր Հայաստանում կառուցվում ու կառուցվում էր լիբերալ-դեմոկրատական երկիր ու չէր կառուցվում, ասում էին` պատճառը էն է, որ ընտրությունները կեղծվում են։ Եթե լիբերալ-դեմոկրատիան այն է, որ խորհրդարանում լինի ընդդիմություն, ապա դեկտեմբերի 9-ի ընտրություններով դեմոկրատիան գնաց, մնաց մաքուր լիբերալիզմը։

Այս իրավիճակը ազնիվ է, քանի որ 28 տարի Հայաստանում ընդդիմություն ու իշխանություն էին խաղում, երկու կողմում էլ, լիբերալները ու այդ խաղով մոլորության մեջ գցում հանրությանը, քանի որ տարբեր ընդդիմություններ երկրի ճգնաժամը կապում էին ոչ թե իրենց ու իշխանության գաղափարախոսության, այլ արհեստական կամ երկրորդական խնդիրների հետ (օրինակ` Սովետ֊Ռուսաստան մեղադրելով կամ գերագնահատելով անձանց դերը, որ երևում է ապագաղափարախոսական լոզունգներում՝ Լևոն, հեռացիր, մերժիր Սերժին, ոչ ռոբոտացմանը, ոչ դոդացմանը և այլն)։

Այս «լավ» անձերի պայքարը «վատ» անձերի դեմ վերջը հաղթանակ տարավ, «լավերը», «սպիտակները» հաղթեցին, և երկիրը ստացավ բացարձակ անսանձ խորհրդարան ու իշխանություն. վտանգավոր վիճակ է, բայց լիբերալների խաղն այժմ ավարտված է, ամեն ինչ իր տեղն է ընկել, և հասարակությունը կարող է տեղափոխվել երկրորդ դասարան, եթե, իհարկե, դասը յուրացնի և առաջացնի հավատավոր ձախ ուժ, որը երկիրը կհրի գոնե դեպի լիբերալ-դեմոկրատիայի։ Իսկ եթե` ոչ, հասարակությունը էլի կմնա նույն դասարանում, ու հին խաղը կրկին կսկսեն խաղալ լիբերալները, ուղղակի այսս անգամ «վատ» կնշանակեն նոր անձի (օրինակ՝ Նիկոլին)։

Վահան Իշխանյան

Նոր նշանակումներ
23 Հունվարի 2019, 18:08 Նոր նշանակումներ
yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica