close
Եղանակը Երևանում
12 Դեկտեմբերի 2018
+8°
+10°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Դեկ 2018
USD1485.28
GBP1612.42
EUR1552.35
RUB17.30
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Չարախոսները կարճատես են ու թույնից մթագնած. Արթուր Եղիազարյան

Հարթակ

6 Դեկտեմբերի 2018, 22:20
 Չարախոսները կարճատես են ու թույնից մթագնած. Արթուր Եղիազարյան

ՀՅԴ Գերագույն Մարմնի անդամ, թիվ 3-րդ ընտրատարածքում առաջադրված վարկանիշային թեկնածու Արթուր Եղիազարյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Որոշ հակադաշնակցականներ ու ֆեյք-կայքեր այսօր ակտիվացել են ու փորձում են իրենց անգիտությամբ կամ կանխամտածված խեղաթյուրմամբ ապակողմնորոշել հանրությանը, կապված Արմեն Ռուստամյանի՝ երեկ բանավեճին ասած խոսքի հետ։

Նախ՝ Արմեն Ռուստամյանը նշեց, որ Դաշնակցությունը Արցախի հարցը համարել ու համարում է ազգային գերխնդիր։

Այնուհետև բառացի ասաց. «Արցախի հարցը մեր համար սրբության սրբոցն է: Մենք Արցախի խնդրի կարգավորումը պատկերացնում ենք այնպես, ինչպես պատկերացնում է Արցախի ժողովուրդը: Սահմանադրության 175 հոդվածը ասում է. «Մինչև Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնումը և սահմանների ճշգրտումը, հանրային իշխանությունը իրականացվում է այն տարածքում, որը փաստացի գտնվում է Արցախի Հանրապետության իրավազորության ներքո»: Ասել է, թե ՍՏԱՏՈՒՍ ՔՎՈՆ ՉԻ ԿԱՐՈՂ ՓՈԽՎԵԼ, ՔԱՆԻ ԴԵՌ ՉԻ ՃԱՆԱՉՎԵԼ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ, ՆՐԱ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ, ՉԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵԼ ՆՐԱ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ: Ի գիտություն ասեմ, որ խոսքը գնում է ոչ թե Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի մասին, այլ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասին, որը ԼՂԻՄ գումարած (+) Շահումյանի շրջանն է (կազմավորվել է 1991թ.-ի սեպտեմբերի 2-ին, ներառելով ԼՂԻՄ-ը, Շահումյանի շրջանը և Գետաշենի ենթաշրջանը, ընդհանուր տարածքը՝ 5,100 ք.կմ- Ա.Ե.): Այսօր մենք ունենք Ադրբեջանի տիրապետության տակ գտնվող մոտ 701 քառակուսի կիլոմետր տարածք (բռնազավթված Շահումյանի շրջանը, Գետաշենի ենթաշրջանը, Մարտակերտի դաշտային մի հատվածը և Մարտունու շրջանի մի փոքր դաշտային հատված-Ա.Ե.), որը գրավյալ տարածք է Ադրբեջանի կողմից: Տարածքային ամբողջականության վերականգնման մասին որ խոսում է Արցախի ժողովուրդը, դրա մասին է խոսում: Ուստի բանակցություններում պետք է առաջնորդվել դրանով»։

Կարդացի՞ք։ Դե պատկերացրեք, որ այդ չարախոսները կամ անգետ են ու չգիտեն, որ պաշտոնապես ԼՂՀ-ն որն է, և ինչն է գտնվում ԼՂՀ իրավազորության ներքո, կամ լավ էլ գիտեն ու մանիպուլյացիայով են զբաղվում։ Եթե Արցախի Սահմանադրությունն էլ չգիտեն՝ էլ ավելի վատ իրենց համար։ Այստեղ են ասել՝ լռելն ավելի մեծ խելքի նշան է։ Բայց չէ, պիտի խեղաթյուրեն, պիտի թույն շնչեն։ Անգամ եթե առիթ չկա։

Ու այդ չարախոսներից մեկն իրեն բարոյական իրավունք չվերապահեց, գոնե կոռեկտության ու արդար լինելու համար նշել, որ վերջին խոսքում Ռուստամյանը խոսում էր «Զարգանալ՝ չզիջելով»-ի մասին՝ 42 000 քառակուսի կիլոմետրի վրա։ Տարրական մաթեմատիկայից պատկերացում ունեցողը կարող է հասկանալ, թե ինչ նկատի ուներ այդ 42 000-ն ասելով։ 29800+5100+7100, որտեղ 29800-ը ՀՀ-ն է, 5100-ը՝ 1991թ.-ի սեպտեմբերի 2-ին կազմավորված ԼՂՀ-ն (ԼՂԻՄ+Շահումյան+Գետաշեն) և 7100՝ ազատագրված տարածքները (նորից նայիր Արցախի սահմանադրության 175 հոդվածը)։

Հա, վերջում՝ մի կարևոր դիտարկում. Այս չարախոսներն այնքան կարճատես են ու թույնից մթագնած, որ հաշվի չեն առել մի կարևոր հանգամանք. ընտրությանը մասնակից իրենց համակրած 10 քաղաքական ուժերի թիվ 1-երը նույն տաղավարում էին ու ոչ մեկի մոտ հարց չծագեց Արմեն Ռուստամյանի ասածից։ Քանի որ գիտեին ու հասկանում էին, թե ինչի մասին է ասում։ Իսկ դուք ձեզ դրել եք նրանցից ավելի հասկացողի ու «սկզբունքայինի» տեղ, չհասկանալով, որ առաջին հերթին վիրավորում ու արժեզրկում եք նրանց։
Ի՞նչ ասեմ, Աստված ձեզ հետ։
Հ.Գ. Հա, Աստված ասացի՝ հիշեցի։ Ասում են, որ միակ բանը, որն Աստված մարդկանց հավասար է բաժանել՝ ուղեղն է։ Ոչ ոք իր խելքից չի դժգոհում ... »:

Ի՞նչ ընդդիմություն
12 Դեկտեմբերի 2018, 12:55 Ի՞նչ ընդդիմություն
Չավուշօղլուն կայցելի Բաքու
12 Դեկտեմբերի 2018, 12:21 Չավուշօղլուն կայցելի Բաքու
yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica