close
Եղանակը Երևանում
24 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Օգս 2019
USD1475.99
GBP1581.09
EUR1526.40
RUB17.25
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մենք մոդայիկ կուսակցություն չենք, նավ ենք, որը գնում է մեկ ուղղությամբ․ Արթուր Խաչատրյան

Քաղաքական

6 Դեկտեմբերի 2018, 20:42
 Մենք մոդայիկ կուսակցություն չենք, նավ ենք, որը գնում է մեկ ուղղությամբ․ Արթուր Խաչատրյան

Քարոզարշավի շրջանակներում դեկտեմբերի 6-ին Շիրակի մարզում «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցության նախընտրական ծրագիրը ներկայացրեց կուսակցության ցուցակի երրորդ համար Արթուր Խաչատրյանը:

Գյումրու Տիկնիկային թատրոնում կայացած հանդիպման ժամանակ Շիրակի նախկին մարզպետը ներկայացրեց երկրի և մարզի առջև ծառացած խնդիրների լուծման իր մոտեցումները։

Հանդիպման ժամանակ Արթուր Խաչատրյանն անկեղծացավ՝ ցանկություն կար առաջադրվել Շիրակի մարզից՝ մարզին ծանոթ է, խնդիրներին տեղյակ, բայց, քանի որ կուսակցության ցուցակով 3-րդ համարը դարձավ, ապա մնաց Երևանում:

«Ամեն դեպքում, ինչպես կառավարությունում եմ եղել Շիրակի «ագենտը», այդպես էլ ԱԺ-ում կլինեմ: Բայց, քվեարկելով մեր կուսակցության ռեյտինգային ցուցակի ցանկացած թեկնածուի օգտին, համարեք, որ իմ օգտին եք քվեարկում: Իսկ մեր կուսակցությունն անելու շատ բան ունի, քանի որ ՀՅԴ համահայկական միակ կառույցն է և ինստիտուցիոնալ կապող օղակը՝ միակը Ջավախքում, սփյուռքում, Ղարաբաղում, ՌԴ-ում»,- նշեց Արթուր Խաչատրյանը:

Նա խոսեց նաև առաջիկայում հօգուտ Դաշնակցության գրանցվելիք ձայների մասին: «Բնականաբար, մենք 70 տոկոսի չենք գնալու, մենք մոդայիկ կուսակցություն չենք: Մենք նավ ենք, որը գնում է մեկ ուղղությամբ՝ առանց ուղղությունը փոխելու, իսկ կողքին ավելի սիրուն ներկած կուսակցություններ են վազվզում, չգիտես՝ այսօր ինչ են ասում, վաղն ինչ են ասելու: Մենք հստակ գնում ենք մեկ ուղղությամբ, մեր նպատակները միշտ նույնն են»,- եզրափակեց պատգամավորի թեկնածուն:

Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Yandex.Metrica