Լուկաշենկոն հայտարարել է, որ ՀԱՊԿ նոր քարտուղարը Բելառուսիայի ներկայացուցիչն է լինելու
Քաղաքական

Բելառուսիայի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ՀԱՊԿ նոր քարտուղարը Բելառուսիայի ներկայացուցիչն է լինելու: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:
«Մենք ինքնաբերաբար ասես ՀԱՊԿ նիստ անցկացնեինք, և որոշեցինք ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը»,- ասել է Լուկաշենկոն Սանկտ-Պետերբուրգում ԵՏՄ գագաթաժողովից հետո: Հստակեցնող հարցինի պատասխան Լուկաշենկոն հայտարարել է, որ ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարը Բելառուսիայի ներկայացուցիչն է լինելու: