close
Եղանակը Երևանում
20 Ապրիլի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Ապր 2019
USD1482.31
GBP1627.00
EUR1542.36
RUB17.54
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ուկրաինան խզեց Ռուսաստանի հետ Բարեկամության պայմանագիրը

Աշխարհ

6 Դեկտեմբերի 2018, 17:36
 Ուկրաինան խզեց  Ռուսաստանի հետ Բարեկամության պայմանագիրը

Ուկրաինայի ժողովրդական պատգամավորները հավանություն են տվել Ուկրաինայի եւ Ռուսատանի միջեւ բարեկամության, համագործակցության եւ գործընկերության մասին պայմանագրի գործողության դադարեցմանը: Այս մասին հայտնել Է «Ինտերֆաքս-Ուկրաինա» գործակալությունը:

Համապատասխան նախագահական օրինագծի օգտին 277 ժողովրդական պատգամավոր է քվեարկել խորհրդարանի դեկտեմբերի 6-ի լիագումար նիստում: Օրենքի նախագծի համաձայն՝ Բարեկամության պայմանագրի գործողությունը դադարեցվում է 2019 թվականի ապրիլի 1-ից:

Ուկրաինայի եւ ՌԴ-ի միջեւ Բարեկամության մասին պայմանագիրը ստորագրվել Էր 1997 թվականի մայիսին, Գերագույն ռադան այն վավերացրել Էր 1998 թվականի հունվարին:

2018 թվականի դեկտեմբերի 3-ին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն խորհրդարան օրինագիծ էր ներկայացրել այդ պայմանագրի գործողության դադարեցման վերաբերյալ:

Այսօր Ավագ Ուրբաթ է
19 Ապրիլի 2019, 16:00 Այսօր Ավագ Ուրբաթ է
yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica