close
Եղանակը Երևանում
19 Փետրվարի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Փտր 2019
USD1487.43
GBP1629.32
EUR1551.53
RUB17.36
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բանավեճն իմ սրտով չստացվեց, ամեն մեկն ուզեցավ մեկը մյուսի հաշվին դիվիդենդներ շահի. Ծառուկյան

Քաղաքական

6 Դեկտեմբերի 2018, 17:19
 Բանավեճն իմ սրտով չստացվեց, ամեն մեկն ուզեցավ մեկը մյուսի հաշվին դիվիդենդներ շահի. Ծառուկյան

Բանավեճը Գագիկ Ծառուկյանի սրտով չստացվեց: Այսօր Գյումրիում լրագրողներին այդ մասին հայտնեց ինքը` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահը՝ նշելով, որ քաղաքական ուժերի նախընտրական ցուցակները գլխավորողները պիտի ծրագրերից խոսեին:

«Ամբողջ աշխարհի հայությունը, ՀՀ-ի ժողովուրդը սպասում էր, որ յուրաքանչյուր կուսակցության ղեկավար պետք է իր տեսակետն ու մոտեցումը հայտներ, իր ծրագիրը կետ առ կետ, ոչ թե գեղեցիկ խոսքեր ասեր, որ ծաղկացնելու ա, այլ պիտի ասեր, թե որ ոլորտն ինչ սկզբունքով և ոնց է անելու… Այսօր գիտենք մեր տնտեսական և ֆինանսական վիճակը, պետք է ամեն մեկին հնարավորություն տրվեր, որ ասեին՝ գյուղատնտեսության հարցը ոնց ա լինելու,  ոնց ենք զարգացնելու, ինչի հիման վրա, ինչ գումարներով, կամ ասենք թե` ուսանողների, թոշակների, աշխատողների, ներդրման  հետ կապված: Այնտեղ ոնց որ թե ամեն մեկն ուզեցավ մեկը մյուսի հաշվին դիվիդենդներ շահի: Դա է իմ ասածը, ես պատկերացնում էի, որ ամեն մեկը պիտի ասեր, թե ոնց պետք է անի տվյալ ոլորտի զարգացումը: Թե չէ բոլորն էլ ասում են՝  լավ ա լինելու, ծաղկացնում են, ո՞նց, երբ միլիարդներ չունենք,  6-7 միլիարդ պարտք ունենք, պատերազմող երկիր ենք: Այս սկզբունքը պետք է լիներ, թե ոնց պիտի արվի: Առաջին անգամ էր, նորմալ էր, բայց  կրկնում՝ այնքան էլ իմ սրտով չէր»,- նշեց Ծառուկյանը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica