close
Եղանակը Երևանում
12 Դեկտեմբերի 2018
+8°
+10°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Դեկ 2018
USD1485.28
GBP1612.42
EUR1552.35
RUB17.30
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դաշնակցության համար բացառիկ արժեքներ են հայ մարդը, Հայաստանի ու Արցախի Հանրապետությունները

Հարցազրույց

6 Դեկտեմբերի 2018, 17:34
 Դաշնակցության համար բացառիկ արժեքներ են հայ մարդը, Հայաստանի ու Արցախի Հանրապետությունները

Yerkir.am-ի զրուցակիցն է ԱԺ արտահերթ ընտրություններում ՀՅԴ վարկանիշային ցուցակով թիվ 1 ընտրատարածքում առաջադրված թեկնածու, քաղաքագետ, 2010-ից ԱԺ ՀՅԴ խմբակցությունում պատգամավորի օգնականի գործունեություն ծավալած Արաքսյա Գեղամյանը:


-Ի՞նչ խնդիրներ եք տեսնում, որ Դաշնակցությունը պետք է հետապնդի գալիք խորհրդարանում, անձամբ Դուք ի՞նչ հարցեր եք բարձրացնելու, եթե ընտրվեք:

- Վերջին ամիսներին քաղաքական տրամադրությունները Հայաստանի Հանրապետությունում  խիստ  բևեռացված են:  Յոթերորդ գումարման Ազգային ժողովի առջև ծառացած մարտահրավերներից մեկը պետք է լինի քաղաքական դաշտի կայունացումը, հակակշիռների և զսպումների հիման վրա երկրում ծայրահեղական հայացքների հաղթահարումը: Այս հարցում Դաշնակցությունը խորհրդարանում վճռական դերակատարություն կարող է ունենալ` խոչընդոտ լինելով  ազգային գաղափարներին ու արժեքներին սպառնացող  վտանգներին: 

Դաշնակցության համար մյուս կարևոր թիրախը սոցիալական արդարության հաստատումն ու հայ մարդու կյանքի արժանապատիվ պայմանների ստեղծումն է:  

Ազգային ժողովի գործունեության մեջ իր ուրույն տեղն ունի նաև խորհրդարանական դիվանագիտությունը, ուր Հայ Յեղափոխական Դաշնակցությունը բացառիկ առավելություն ունի` շնորհիվ հայամետ ու հայաստանակենտրոն աշխարհասփյուռ կառույցների գործունեության:

Չառանձնացնելով ինձ իմ թիմից` առաջնահերթ եմ համարում  տնտեսական ցուցանիշների  էական բարելավման, սոցիալական և առողջապահական  խնդիրների լուծման ուղղությամբ անհետաձգելի օրենսդրական նախաձեռնությունների մշակումը: 

Քարոզչության ժամանակ շատ է խոսքը և, ցավոք, քիչ`միտքը։ Կարո՞ղ եք շատ կարճ և հստակ ասել՝ ինչո՞ւ ընտրել Ձեզ, ինչո՞ւ ընտրել Դաշնակցությունը։

 

-  Դաշնակցությունը փորձառություն ունեցող համահայկական և հավասարակշռված ուժ է, որի համար բացառիկ արժեքներ են հայ մարդը, Հայաստանի Հանրապետությունն ու Արցախի Հանրապետությունը: Հայ Յեղափոխական Դաշնակցության համար առաջնային նշանակություն ունեն մեր երկրի անվտանգությունը և մեր սահմանների պաշտպանությունը,  երկրում օրենքի գերակայությունն ու սոցիալական արդարությունը: 

 

- Հայաստանում շատ սուր է քաղաքական պայքարը, սակայն այն չունի որևէ գաղափարական կամ ծրագրային երանգ։ Արդյո՞ք դա չի նշանակում, որ ծրագրերի ժամանակն անցել է, և մարդիկ այսուհետ ընտրելու են բացառապես PR-ի կամ արտաքին էֆեկտների հաշվին։

- Այո', այդ գործոններն այսօր քաղաքացիների  ընտրության վրա բավականին մեծ ազդեցություն են թողնում: Այնուամենայնիվ, ես լիահույս եմ, որ քաղաքական մշակույթի զարգացման արդյունքում քաղաքացիների ուշադրության կիզակետում կհայտնվեն կուսակցությունների գաղափարներն ու ծրագրերը: 

- Այսօր  ՀՅԴ-ի  հասցեին տարբեր կողմերից հնչում են քննադատություններ, ինչպե՞ս եք վերաբերվում դրանց,  ինչպե՞ս եք գնահատում այս երեւույթը:

- Դաշնակցությանը հասցեագրված քննադատությունները  կարելի է դասակարգել մի քանի խմբերի: Քննադատությունների ամենամեծ խումբը, թերևս, հետևանք է խորհրդային իշխանությունների հակադաշնակցական քարոզչության, երբ, կեղծ թեզերի ու նույնիսկ կեղծ փաստաթղթերի հրապարակմամբ, ձևավորվեց կարծրատիպ,  որը, ցավոք, առկա է նաև այսօր:

Հայաստանի երրորդ Հանրապետության առաջին իշխանությունների վարած քաղաքականության դեմ Հայ Յեղափոխական Դաշնակցության արձագանքը բարձրացրեց քննադատությունների հաջորդ ալիքը, որի նպատակն էր պիտակավորել և լռեցնել համազգային շահերով առաջնորդվող կուսակցությանը: 

Վերջին ժամանակահատվածում այս տրամադրությունները կոալիցիա կազմելու փաստով են պայմանավորված: Սակայն անտեսվում է գլխավորը` Դաշնակցությունը մշտապես հավատարիմ է իր սկզբունքներին և ծրագրերին` անկախ իշխանություն կամ ընդդիմություն լինելու հանգամանքից: 

Եվ, անշուշտ, կան օբյեկտիվ քննադատություններ, որոնք կարող են կուսակցության հետագա գործունեության համար նույնիսկ օգտակար լինել: 

-ՀՅԴ-ն մեր երկրի` ամենամեծ կենսագրություն ունեցող եւ ամենակազմակերպված կուսակցություններից է, եթե ոչ` ամենափորձառուն ու կազմակերպվածը: Որքանո՞վ են այդ գործոններն օգնում կուսակցության գործունեությանը եւ որքանո՞վ են դերակատար հենց խորհրդարանական գործունեության ժամանակ:

- Այո',  Հայ Յեղափոխական Դաշնակցությունը մեր երկրի` ամենամեծ կենսագրություն ունեցող ու ամենափորձառու քաղաքական ուժն է: Խոսելով կուսակցության կենսագրության մասին` չեմ կարող չառանձնացնել Հայաստանի առաջին հանրապետության ստեղծման փառահեղ պատմությունը: Հայոց անկախ պետականության, պետականաշինության, պետական ինստիտուտների կառուցման և կայացման հիմնաքարերն այնքան ամուր  դրվեցին, որ անգամ 70 տարվա ընդմիջումը անկարող եղավ բեկանել անկախության ընթացքը և սասանել պետականության վերընձյուղումը: Դաշնակցության փորձառությունն ու կազմակերպվածությունը կուսակցության գործունեության առանցքն են, նրա լինելիության գրավականը: 

 

 Մ.Մ.

Ի՞նչ ընդդիմություն
12 Դեկտեմբերի 2018, 12:55 Ի՞նչ ընդդիմություն
Չավուշօղլուն կայցելի Բաքու
12 Դեկտեմբերի 2018, 12:21 Չավուշօղլուն կայցելի Բաքու
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica