close
Եղանակը Երևանում
12 Դեկտեմբերի 2018
+8°
+10°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Դեկ 2018
USD1485.28
GBP1612.42
EUR1552.35
RUB17.30
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Աշոտյանը հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր կարգավորման հարցն իր արդիականությամբ առաջնային չի համարում

Քաղաքական

6 Դեկտեմբերի 2018, 15:40
 Աշոտյանը հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր կարգավորման հարցն իր արդիականությամբ առաջնային չի համարում

Թուրքիայի ղեկավարի վարած քաղաքականությունը բախումների է հանգեցնում գրեթե բոլոր հարևան պետությունների հետ: Այս տեսակետից հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը կարևոր է, որ մնա քաղաքական օրակարգում, սակայն իր արդիականությամբ առաջնային չէ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հանրապետական կուսակցության ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու Արմեն Աշոտյանը:

«Թուրքիայի այսօրվա ղեկավարությունը պատրաստ չէ այս համաշխարհային, համամարդկային արժեքների վրա կառուցված հարաբերությունների գործընթացը խրախուսել: Թուրքիայի ղեկավարն աչքի է ընկնում բացահայտ ռազմատենչ, ծավալապաշտական, ագրեսիվ քաղաքականությամբ: Այդ քաղաքականության զոհ է դառնում նաև Սիրիան: Այդ քաղաքականությունը բերում է Թուրքիայի բախումներին` իրեն շրջպատող բոլոր հարևանների հետ` գուցե բացառությամբ Վրաստանի: Եվ այս տեսակետից  հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր կարգավորման հարցը կարևոր է, որ մնա քաղաքական օրակարգում, բայց իր արդիականությամբ առաջնային չէ»,- ասաց Աշոտյանը:

Նա նշեց, որ իր քաղաքական թիմի համար հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր կարգավորման պարադիգմը  նույնն է` առանց նախապայմանների հնարավոր հարաբերություններ բոլոր հարթություններում` դիվանագիտականից մինչ տնտեսական: Աշոտյանի կարծիքով` զուգահեռ նաև պետք է աշխատանք տարվի, որ թուրք հասարակությունն ու ղեկավարությունը առերեսվեն իրենց անցյալի հետ: Նա նկատեց, որ այդ հարաբերությունների կարգավորման մասին հարցադրումները ոչ միայն իր, այլ նաև բոլոր քաղաքական ուժերի համար շատ տեսական են:

Ի՞նչ ընդդիմություն
12 Դեկտեմբերի 2018, 12:55 Ի՞նչ ընդդիմություն
Չավուշօղլուն կայցելի Բաքու
12 Դեկտեմբերի 2018, 12:21 Չավուշօղլուն կայցելի Բաքու
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica