close
Եղանակը Երևանում
12 Դեկտեմբերի 2018
+8°
+10°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Դեկ 2018
USD1485.28
GBP1612.42
EUR1552.35
RUB17.30
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մենք հապաղելու իրավունք չունենք. Հ1-ի պլյուսն ու մինուսը

Թեմա

6 Դեկտեմբերի 2018, 15:20
 Մենք հապաղելու իրավունք չունենք. Հ1-ի պլյուսն ու մինուսը

.…Եւ այսպէս…

1-Օրերս «G-20» գագաթաժողովի շրջանակներում արգենտինացի լրագրողի կողմից Հայոց  Ցեղասպանութեանը առնչւող հարցադրմանը՝ ուղղւած Էրդողանին, վերջինս պատասխանեց ընկալեալ՝ ժխտողականութեամբ…

2-Նախօրէին, սակայն, թուրքական անճարակ ժխտողականութեան միջազգային հերթական պատասխանը հնչեցւեց՝ այս անգամ Աւստրալիայի խորհրդարանում, որն էլ այդ հարցով նոր նախագիծ էր քննութեան դրել…

3-Դարձեալ նախօրեակներին, ԱՄՆ սենատոր Մենենդէզը, որպէս «Հայ Դատի» սկզբունքային պաշտպան, նախ վիճարկեց Ադրբեջանում ԱՄՆ նոր դեսպանի թեկնածուի հաւանական սայթաքումները՝ հայ-ադրբեջանական, ինչպէս էլ՝ Ացրախեան խնդրի գծով, որի արդիւնքում էլ կրկին յետաձգւեց այդ դեսպանի գործուղումը՝ Բաքու… եւ ապա՝ ՀՀ-ում ԱՄՆ նոր դեսպանի թեկնածուին յիշեցրեց ու յորդորեց, որ մօտակայում, երբ Երեւան գործուղւի, Ծիծեռնակաբերդ այցելելու օրը «Ցեղասպանութիւն» բառը չօգտագործելը կը լինի խիստ անյարիր…

.…Երէկ, սակայն, Հայաստանի Հանրային հեռուստակայան «Հ1»-ը ողջունելի մտայղացմամբ ու աննախադէպ նախաձեռնութեամբ ի մի էր հաւաքել դեկտ. 9-ի խորհրդարանական ընտրութիւնների թւով 11 կուսակցութիւն-դաշինքների կողմից առաջադրւած թեկնածուների առաջատարներին, բանավիճելու ամենատարբեր՝ ներքին թէ՛ արտաքին խնդիրների ու մարտահրաւէրների մասին:

Թէեւ  Աշխարհասփիւռ միլիոնաւոր հեռուստադիտողների ակնդէտ հայեացքները աւելիով էր կարող փայլատակել, ի տես ծրագրային-սկզբունքային բանավէճի, բայցեւայնպէս՝ բուն բանավէճի ձեւաչափը, որպէս նորոյթ, թէ՛ հետաքրքիր, եւ թէ՛ օգտակար էր հայաստանեան ընտրողի ու քւէարկողի համար: Դա հիմք է տալիս մեզ, որ թէկուզ այդ պատճառով՝ արձանագրել այսպէս ասած՝ «պլիւս»-ը՝«Հ1»-ի մտայղացման հաշւին…

Միւս կողմից նոյն միլիոնաւոր հեռուստադիտողների (որոնց գերակշիռ մասը գտնւում ու բնակւում է արտերկրում ու Սփիւռքոմ) արդար ակնկալիքն էր, որ «Հ1»-ը բանավէճի հիմնահարցերի առաջադրման գործում չվրիպէր մեր համազգային թիւ 1 մարտահրաւէրի՝ Հայոց պահանջատիրութեան, Հայոց Ցեղասպանութեան (յատկապէս որպէս անվտանգութեան կոնցեպցիա) եւ մէկ խօսքով՝ Հայ Դատի վերաբերեալ բանավիճողների ծրագրային-ռազմավարական մօտեցումների քննարկումը:

….Չէ՞ որ հէնց Հայ Դատի ամբողջական հասկացութեան մէջ են ներառւած մէկ կողմից՝ հայի, Հայրենիքի, Սփիւռքի, Արցախի, Ջաւախքի, Նախիջեւանի..., իսկ միւս կողմից էլ այդ ամենի՝ պատմա-քաղաքական, աշխարհագրական, ազգագրական, ներկայիս ՀՀ-ի սոցիալ-տնտեսական, ներքաղաքական, եւ կարեւորներից՝ մշակութային ու հոգեւոր, կրթա-գիտական եւ… բոլոր-բոլոր լուծման ու կայացման կարօտ հանգամանքները…:

Ի դէպ՝ Աւստրալիայի խորհրդարանականը յայտարարել էր թէ՝ «Աշխարհը չափազանց շատ է յապաղում Հայոց Ցեղասպանութեան արդար գնահատման ու փոխհատուցման հարցում»...

Մենք,  սակայն, իրաւունք չունենք յապաղելու ու տւեալ դէպքում «Հ1»-ին «մինուս» գրանցելը կարելի է գնահատել տեղին…:

ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ

 «ԱԼԻՔ» ՕՐԱԹԵՐԹԻ ԳԼԽԱՒՈՐ ԽՄԲԱԳԻՐ

 

 

 

 

 

 

Ի՞նչ ընդդիմություն
12 Դեկտեմբերի 2018, 12:55 Ի՞նչ ընդդիմություն
Չավուշօղլուն կայցելի Բաքու
12 Դեկտեմբերի 2018, 12:21 Չավուշօղլուն կայցելի Բաքու
yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica