close
Եղանակը Երևանում
12 Դեկտեմբերի 2018
+8°
+10°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Դեկ 2018
USD1485.28
GBP1612.42
EUR1552.35
RUB17.30
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ռոբերտ Քոչարյանը դեկտեմբերի 9-ին տեխնիկապես կարող է քվեարկել, այլ հարց է՝ կցանկանա՞. Հայկ Ալումյան

Իրավունք

6 Դեկտեմբերի 2018, 15:02
 Ռոբերտ Քոչարյանը դեկտեմբերի 9-ին տեխնիկապես կարող է քվեարկել, այլ հարց է՝ կցանկանա՞. Հայկ Ալումյան

Ռոբերտ Քոչարյանը տեխնիկապես կարող է մասնակցել դեկտեմբերի 9-ին կայանալիք ընտրություններին և կատարել իր քաղաքացիական պարտքը, այլ հարց է` կցանկանա՞, թե՞ ոչ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը՝ պատասխանելով անձնագրի հետ կապված հարցին:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի անձնագրերն իրավապահների մոտ են, ինչը փաստաբաններն ավելի վաղ համարել են ապօրինություն:

«Կարող ենք տեխնիկական մասն ապահովել, ուրիշ բան է՝ նա կցանկանա՞: Շատ տարբերակներ կան, այդ թվում դիմել, վերցնել, գնալ մասնակցել և այլն»,- ասաց Ալումյանը:

Ըստ նրա` Քոչարյանն անձնագրերի հետ կապված խնդրի պատճառով չի կարողացել բուժման նպատակով Մյունխեն մեկնել: «Շատ ծանր չտարանք, և սրանից մեծ խնդիր չենք ստեղծի, քանի որ խախտումներն առանց այն էլ շատ են: Այնպիսի սաստիկ խախտումներ կան, որ դրանց ֆոնին սա գրեթե ոչինչ չնշանակող խախտում է»,- ասաց Ալումյանը:

Ի՞նչ ընդդիմություն
12 Դեկտեմբերի 2018, 12:55 Ի՞նչ ընդդիմություն
Չավուշօղլուն կայցելի Բաքու
12 Դեկտեմբերի 2018, 12:21 Չավուշօղլուն կայցելի Բաքու
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica