close
Եղանակը Երևանում
12 Դեկտեմբերի 2018
+8°
+10°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Դեկ 2018
USD1485.28
GBP1612.42
EUR1552.35
RUB17.30
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գուցե ԱԱԾ ղեկավարն ավելի լավ վարչապետ լիներ, քան Նիկոլ Փաշինյանն է. Արմեն Աշոտյան

Քաղաքական

6 Դեկտեմբերի 2018, 14:57
 Գուցե ԱԱԾ ղեկավարն  ավելի լավ վարչապետ լիներ, քան Նիկոլ Փաշինյանն է. Արմեն Աշոտյան

Գաղտնալսման հրապարակված երկրորդ մասից ես հասկացա, որ ԱԱԾ ղեկավարն ավելի պետականամետ է, քան Նիկոլ Փաշինյանը. լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  ՀՀԿ փոխնախագահ, պատգամավորի թեկնածու Արմեն Աշոտյանը։

Նրա խոսքով` գաղտնալսման երկրորդ մասը այս իշխանություններին զրկեց իրենց կողմից շահարկված այն թեզից, որ Հայաստանում այլևս չկա քաղաքական կոռուպցիա, և դատարաններն անկախ են: 

«Ձայնագրությունից պարզ է դառնում, որ Հայաստանի ուժային կառույցների ղեկավարները դատավորներին փոխանցում են վարչապետի որոշումները, իսկ դրանք քաղաքական են, և այդ քաղաքական որոշումները, որոնք բխում են վարչապետի անձնական շահերից ու տեսակետներից, վերածվում են դատական ակտերի։ Նման խայտառակ արդարադատության մասին խոսելը Հայաստանում, չգիտես` ինչու, դարձել է արգելված։ Գաղտնալսումից ես մի հետևություն էլ արեցի` հասկացա, որ ԱԱԾ ղեկավարը շատ ավելի պետականամետ մտածողություն ունի և գուցե ավելի լավ վարչապետ լիներ, քան Նիկոլ Փաշինյանն է», - շեշտեց Աշոտյանը:

Նա հիշեցրեց Փաշինյանի այն հայտարարությունը, թե իր կառավարությունը միակն է, որ դեմ չկան կոմպրոմատներ: «Պարո´ն Փաշինյան, փաստորեն, ձեզ վրա կան բազմաթիվ կոմպրոմատներ: Սա արդեն երկրորդ ձայնագրությունն է, Աստված գիտի, թե քանիսը կան, ինչ այլ խոսակցություններ կան: Եթե մեկին հաջողվել է գաղտնալսել, իսկ որտե՞ղ են երաշխիքները, որ նման հնարավորություններ չունեն հենց Հայաստանի ռազմավարական հակառակորդները: Սա շատ մտահոգիչ է: Ես չգիտեմ՝ ով է այս ձայնագրությունն արել, բայց եթե մեկն արել է, ի՞նչ գիտենք, որ մյուսները չեն կարող դա անել»,- ասաց Աշոտյանը: 

Ի՞նչ ընդդիմություն
12 Դեկտեմբերի 2018, 12:55 Ի՞նչ ընդդիմություն
Չավուշօղլուն կայցելի Բաքու
12 Դեկտեմբերի 2018, 12:21 Չավուշօղլուն կայցելի Բաքու
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica