close
Եղանակը Երևանում
12 Դեկտեմբերի 2018
+8°
+10°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Դեկ 2018
USD1485.28
GBP1612.42
EUR1552.35
RUB17.30
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վարչապետի, ԱԱԾ և ՀՔԾ պետերի հեռախոսազրույցները դառնալու են գործի մաս և ՄԻԵԴ դիմելու առիթ. Քոչարյանի փաստաբան

Իրավունք

6 Դեկտեմբերի 2018, 14:45
 Վարչապետի, ԱԱԾ և ՀՔԾ պետերի  հեռախոսազրույցները դառնալու են գործի մաս և ՄԻԵԴ դիմելու առիթ. Քոչարյանի փաստաբան

Դեկտեմբերի 7-ին կհրապարակվի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ առաջին ատյանի դատարանի կողմից ընտրված խափանման միջոց կալանավորման որոշման դեմ բերված վերաքննիչ որոշումը:

Քոչարյանի փաստաբաններից Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ եթե իր պաշտպանյալի իրավունքը վաղը խախտվի, և դատարանը գործի՝ տրվելով բիրտ ճնշմանը, ապա կդիմեն ՄԻԵԴ, թեպետ հույս ունեն, որ դատարանները կգործեն առանց հաշվի առնելու առկա բիրտ ճնշումները: 

«Իհարկե, ոչինչ չի բացառվում: Եվ մենք պատրաստ ենք պայքարել, անմիջապես դիմել ՄԻԵԴ, եթե ֆիքսենք մեր պաշտպանյալի իրավունքի խախտում: Կարծում եմ, որ իրավաբանական ոլորտից քիչ թե շատ պատկերացում ունեցողները, հասկանում են, որ այս պայմաններում ցանկացած դատական որոշում ի սկզբանե դատապարտված է համարվելու անօրինական»,- շեշտեց նա:

Վարչապետի, ԱԱԾ և ՀՔԾ պետերի  հեռախոսազրույցների  գաղտնալսմանն առնչվող հարցին ի պատասխան` Ալումյանն ասաց, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը որոշել է չմեկնաբանել դրանք: «Այդ ձայնագրությունն իր մասին այնքան բան է ասում և այնպիսի բովանդակություն պարունակում, որ լրացուցիչ մեկնաբանման կարիք չկա: Սա այն դեպքն է, երբ կարելի է տակը գրել՝ առանց մեկնաբանության»,- նշեց նա` միաժամանակ  հավելելով, որ այն անպայման գործի մաս է դառնալու և ՄԻԵԴ դիմելու առիթ:

Ի՞նչ ընդդիմություն
12 Դեկտեմբերի 2018, 12:55 Ի՞նչ ընդդիմություն
Չավուշօղլուն կայցելի Բաքու
12 Դեկտեմբերի 2018, 12:21 Չավուշօղլուն կայցելի Բաքու
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica