close
Եղանակը Երևանում
19 Փետրվարի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Փտր 2019
USD1487.43
GBP1629.32
EUR1551.53
RUB17.36
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նախագահ Սարգսյանի և Գերմանական Կարմիր խաչի նվիրատվությունների կտրոնները հանձնվել են Գյումրիի «Բեռլին» բժշկական կենտրոնին

Հասարակություն

6 Դեկտեմբերի 2018, 13:43
 Նախագահ Սարգսյանի և Գերմանական Կարմիր խաչի նվիրատվությունների կտրոնները հանձնվել են Գյումրիի «Բեռլին» բժշկական կենտրոնին

ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են՝  օրերս Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում նախագահ Արմեն Սարգսյանն այցելել էր Գերմանական Կարմիր խաչի Բեռլինի կենտրոնակայան:

Գերմանական Կարմիր խաչի նախագահը Հայաստանի նախագահի տիկնոջը՝ Նունե Սարգսյանին էր հանձնել Գյումրիի «Բեռլին» բժշկական կենտրոնի վերանորոգման աշխատանքների համար նախատեսված 10 հազար եվրո գումարի նվիրատվության կտրոնը:

Շնորհակալություն հայտնելով նվիրատվության համար՝ նախագահ Սարգսյանն ասել էր, որ Գյումրիի «Բեռլին» բժշկական կենտրոնի վերանորոգման համար նվիրատվություն կլինի նաև իր կողմից՝ ավելի մեծ ծավալի աշխատանքներ կատարելու համար:

Դեկտեմբերի 5-ին հանրապետության նախագահը և տիկին Նունե Սարգսյանը Գյումրիում այցելել են «Բեռլին» բժշկական կենտրոն և հանձնել նվիրատվությունների կտրոնները. Գերմանական Կարմիր խաչի նվիրաբերած 10 հազար եվրոյին հանրապետության նախագահն ավելացրել է 5 մլն դրամ: 

Արմեն Սարգսյանը հույս է հայտնել, որ նվիրատվության գումարի միջոցով բժշկական կենտրոնի աշխատանքային պայմանները և հնարավորություններն ավելի կբարելավվեն:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica