close
Եղանակը Երևանում
12 Դեկտեմբերի 2018
+8°
+10°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Դեկ 2018
USD1485.28
GBP1612.42
EUR1552.35
RUB17.30
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պահակախմբում 24 հոգու փոխարեն փաստացի 15 հոգի է աշխատում. Մարզահամերգային համալիրում չարաշահումներ են հայտնաբերվել

Հասարակություն

6 Դեկտեմբերի 2018, 13:40
 Պահակախմբում 24 հոգու փոխարեն փաստացի 15 հոգի է աշխատում. Մարզահամերգային համալիրում չարաշահումներ են հայտնաբերվել

Մարզահամերգային համալիրում հայտնաբերված չարաշահումները կապված են եղել պահակախմբի աշխատակիցների թվի հետ. լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը:

«Տենդերը շահել են, որ պահակախմբում պետք է 24 հոգի աշխատի, բայց փաստացի 15 հոգի է աշխատում: Ամսական աշխատավարձի տարբերությունը շուրջ 1 մլն դրամի է հասնում, որը վճարվում է իրականում չկատարված գործի համար: Այստեղ ռիսկեր տեսնում ենք»,- նշեց նա:

Ըստ Բաբայանի` կասկածներ կան, որ չարաշահումներ են տեղի ունեցել նաև սահադաշտ այցելած մարդկանց թիվը ցույց տալու հարցում: «Այն մուտքերը, որոնք ցույց են տրվել, իրականությանը չեն համապատասխանում: Վստահաբար, ավելի շատ մարդ է օգտվել սահադաշտից, քան ցույց է տրվել»,- նշեց նա:

Անդրադառնալով Մարզահամերգային համալիրի տնօրեն Վազգեն Ասատրյանի հետ պայմանագիրը չերկարաձգելուն՝ Բաբայանն ասաց, որ պայմանագրի չերկարաձգման մասին Ասատրյանը ծանուցված է եղել դեռևս մայիս ամսից, բայց քանի որ դիմացը Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովն է եղել, որոշել են 5 ամսով  երկարացնել պայմանագրի ժամկետը, և դարձյալ մեկ ամիս առաջ Ասատրյանին տեղեկացվել է, որ նրա հետ պայմանագիրը չի երկարաձգվելու:

Բաբայանը տեղեկացրեց, որ Մարզահամերգային համալիրի տնօրենի համար անցկացվելիք նոր մրցույթը կհայտարարվի հունվարի վերջին, կլինի լայն իրազեկում, որ պոտենցիալ մասնակիցները կարողանան ներկայացնել իրենց ծրագրերը:

Ի՞նչ ընդդիմություն
12 Դեկտեմբերի 2018, 12:55 Ի՞նչ ընդդիմություն
Չավուշօղլուն կայցելի Բաքու
12 Դեկտեմբերի 2018, 12:21 Չավուշօղլուն կայցելի Բաքու
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica